Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ

$
0
0

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ

Այն, ինչ կատարվում է ոչ իշխանական "եռյակում", ժողովուրդը մեկ խոսքով կասեր. "Նստեմ գիրկդ, փիդրեմ մորուքդ": Թեպետ դեկտեմբերի 5-ին "եռյակի" անդամ "Ժառանգության" ներկայացուցիչը` ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հերթական անգամ դավաճան կոչեց հարազատ "եռյակի" մյուս անդամներին` ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, բայց 5 օր անց "Ժառանգությունը", ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ձեռք ձեռքի տված մասնակցեցին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթին: Թե ինչպե՞ս են ԲՀԿ-ում հանդուրժում իրենց վատաբանող կուսակցության ներկայությունը համատեղ հանրահավաք-երթերին, "Իրավունքը" փորձեց պարզել ԲՀԿ-ականներից, բայց արի ու տես, որ վերջիններիս հեռախոսները, "Ժառանգությունը" կասեր` դավաճանաբար, լռում են: Հետաքրքիր է, Ամանորին ընդառաջ` համազգային շարժման առաջամարտիկները մի՞թե տոնական հանգստի են անցել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles