Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

$
0
0

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ
ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Հայաստանում վերջերս ծավալված բռնությունների ալիքը` "Նախախորհրդարանի" ներկայացուցիչների ավտոմեքենաների հրկիզումը, ազատամարտիկներին եւ այլ անձանց ծեծի ենթարկելը, ինչի "թագն ու պսակը" երեկ եղավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը, հարցեր է առաջացնում, թե ովքեր են կանգնած դրա թիկունքում: Բնականաբար, ոմանք համացանցը հեղեղում են հիսթերիայով, թե դա իշխանությունների պատվերն է:
Սակայն ընդդիմադիր դաշտում էլ կան այլ կերպ մտածողներ: Մասնավորապես "Ժառանգության" նախկին գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը "Ֆեյսբուքում" ծավալելով քննարկում` նշում է, որ "Քոչարյանի բոլոր ծրագրերը տապալվեցին", եւ այժմ տիրում է "պաուզա"` ե՛ւ սահմանադրական փոփոխությունների գործընթացում, ե՛ւ "եռյակի" հանրահավաքներում: Այնուհետ Սաֆարյանը գրում է. "Հունվարի 1-ից Հայաստանը մտնում է ԵՏՄ: Ռոբը ու "եռյակը" ինչքան փորձեցին սարքել Սերժի գլխին, չստացվեց, այ, էստեղ հաստատ կարամ ասեմ` Սերժը բոլորին հաղթեց, որովհետեւ ռուսական դաշտում ոչ մեկը չի կարող մրցել իր հետ իր հասկանալի կարգավիճակի շնորհիվ... Ռոբը պետք է գործի, ու դրա ձեւը սրացումն է իրավիճակի, ահա եւ դա տեղի է ունենում... Այնքան պրիմիտիվ է": Ի դեպ, նույն շղթայում Ս. Սաֆարյանը տեսնում է նաեւ այն, որ հարձակումներից մեկի սլաքը ոմանք փորձում են ուղղել դեպի Մհեր Սեդրակյանը, ինչը նրա կարծիքով, քննությանը եւ հանրությանը ապակողմնորոշելու նպատակ է հետապնդում:
Այսպիսով, Ստյոպա Սաֆարյանը ուղղակիորեն եւ հրապարակավ կասկածում է Ռոբերտ Քոչարյանին` այդ հարձակումները կազմակերպելու մեջ:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles