Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն «ԴԱՎԱՃԱ՞Ն», ԹԵ՞ «ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ»

$
0
0

ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն «ԴԱՎԱՃԱ՞Ն», ԹԵ՞ «ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ»

Թեպետ դեկտեմբերի 5-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ Ազատության հրապարակից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցմանը կողմ քվեարկողները դավաճան են, բայց պարոն Հովհաննիսյանն այնուամենայնիվ, այդ նույն «դավաճանների»` ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ միասին մասնակցեց ոչ իշխանական «եռյակի» դեկտեմբերի 10-ի հանրահավաք-երթին: Այս մասին «Իրավունքը» պարզաբանում խնդրեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՑ.
-Նախ` Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ի իր հանրահավաքի ժամանակ ընդգծեց, որ դեռ կա անմեղության կանխավարկած եւ դավաճան չի անվանի նրանց: Բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր է որեւէ քաղաքական համագործակցություն չունենա այլ քաղաքական ուժերի հետ, բայց որտեղ կան քաղաքացիներ, հանրություն, իր եւ «Ժառանգության» սկզբունքն է լինել նրանց կողքին: Երեւի Դուք նկատեցիք, որ պարոն Հովհաննիսյանը ելույթ չունեցավ հարթակից, այլ որպես քաղաքացի մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված քաղաքական-քաղաքացիական միջոցառմանը:
- Իսկ «ժառանգության» մյուս ներկայացուցիչների չմասնակցելը արդյո՞ք պայմանավորված էր բոյկոտով` ընդդեմ «եռյակի»:
- «Ժառանգությունում» ցանկացած միջոցառման մասնակցում են կամավոր սկզբունքի համաձայն, եւ նախապես որոշումներ չեն կայացվում` այս կամ այն միջոցառմանը մասնակցում են, թե` ոչ: Այնպես որ, Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, եղել են «Ժառանգության» շատ այլ անդամներ, շարքային կուսակցականներ, «Ժառանգության» համակիրներ, եւ, ինչպես ասացի, որեւիցե առանձնահատուկ բան տեղի չի ունեցել: Սա «Ժառանգության» համար նորմալ գործընթաց է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles