Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆՀԻՄՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՀՈ՞ՒՆՉ ԵՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՆ"

$
0
0

"ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆՀԻՄՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՀՈ՞ՒՆՉ ԵՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՆ"

Երեկ ՀՀ կառավարության նիստին, մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՏՄՊՊՀ նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչո՞վ են պայմանավորված շուկայական դիրքի չարաշահումներն ու անհիմն թանկացումները: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի. "Մեր ուսումնասիրության նպատակով առանձնացրել ենք այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում: Դրանք այն ապրանքային շուկաներն են, որտեղ գործունեություն են ծավալում խոշոր ընկերությունները, եւ հանձնաժողովը հետեւում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի թույլ չտա խոշոր ընկերությունների կողմից հակամրցակցային գործողություններ: Հանձնաժողովն ուսումնասիրել է թվով 16 ապրանք, որոնք կենսական նշանակություն ունեն, ինչպես շաքարավազ, կարագ, սուրճ, հավի միս, հավի ձու, ձեթ, ալյուր եւ այլն": Ա. Շաբոյանի պնդմամբ` ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ը. "Այս ժամանակահատվածում հայկական դրամի փոխարժեքը արժեզրկվել է շուրջ 13%-ով` 411-ից հասնելով 463 դրամի, արժեզրկումն իր անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնց գինը սկսել է բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ, ձմռան ամիսներին` տվյալ ժամանակահատվածում, ՀՀ-ում կաթնամթերքի արտադրության ծավալները կտրուկ նվազում են, ինչն էլ իր ազդեցություն է թողնում կաթնամթերքի գների վրա": Ապա "մխիթարեց". "Այնուհանդերձ, այն ապրանքատեսակները, որոնց գծով ուսումնասիրություն է կատարվել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-12, 13%-ի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13%: Կարելի է ասել, որ մեծ հաշվով գնային տատանումները համահունչ են փոխարժեքի տատանումներին":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles