ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ. «ՄԻՍՏԵՐ ՖԵՅՍԲՈՒՔ ՏԻԵԶԵՐՔ 2014»-Ը ՄՈԴԵԼ ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ Է
Քիչ առաջ ավարտվեց «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում լավագույն հնգյակում հայտնվեցին Շրի Լանկայի,Մեքսիկայի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Պորտուգալիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Արդյունքում «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսը վաստակեց Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Օպերայի եւ բալետի
ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ` արժանանալով Գրան պրիի: Ի դեպ, «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում, թեպետ Հայաստանը գտնվում էր լավագույն 15-ի մեջ, սակայն, ցավոք, հնգյակում չընդգրկվեց: Արդյունքում «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսին արժանացավ Պորտուգալիան ներկայացնող մասնակիցը` ՖԻԼԻՊԱ ԼԱԶԱՐՈՆ: Իսկ Միսսերի մեջ լավագույն հնգյակում էին Անդորրան, Իսպանիան,Ռուանդան եւ Սուրինամը:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 111 երկիր, որից ընտրվեց 50 Միսս եւ Միստեր, ապա հաջորդ փուլ անցան 25-ը, այնուհետեւ 15-ը եւ որոշվեց լավագույն հնգյակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ