ԲՀԿ-Ը ՄԻՇՏ ՊԱՐԶԱՃԱԿԱՏ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ
«ԲԵՍՊՐԵԴԵԼՆԵՐԻ» ԱՌԱՋ
Image may be NSFW.
Clik here to view.
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ու իբր թե մի քանի ազատամարտիկների վրա տեղի ունեցած հարձակումը համարեց ոչ ավել, ոչ պակաս «բեսպրեդել»: Հետաքրքիր է, ԲՀԿ-ական պրիմադոննա տիկինն ու ԲՀԿ-ական մյուս պատգամավորները ինչու տարիներ առաջ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, ԱԺ-ի նիստերը չէին բոյկոտում, երբ իրական «բեսպրեդել»-ների պակաս կարծես թե չկար` սկսած տարատեսակ «կուկու»-ների (Պողոսյանին ծեծելով սպանած Քոչարյանի թիկնապահի մականունը) անօրինական քայլերից վերջացրած մամուլի ներկայացուցիչների ու պատգամավորների նկատմամբ «դուբինկաներ» կիրառելուց:Սակայն ԲՀԿ-ականները ԱԺ նիստեր չէին բոյկոտում, ինչու՞: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ԲՀԿ մի քանի պատգամավորներից:
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ-Ո՞ր տարիների մասին եք ասում:
- Պատգամավոր Հայկ Բաբուխանյանին 2003 թ-ին դանակահարեցին: 2004-ին հարձակվեցին մի շարք ընդդիմադիր պատգամավորների ու լրագրողների վրա, 2007-ին «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին անմարդկային ձեւով ծեծեցին:
ԲՀԿ-ը միշտ էլ եղել է իր սկզբունքային դիրքերում: Թե ինչ է եղել 2007-ին, ես քաջածանոթ չեմ: Բայց միշտ ԲՀԿ-ը եղել է սկզբունքային դիրքերում: Եվ միշտ իր որոշումները հրամցրել է ժողովրդին:
-Բայց երբեւ ԲՀԿ-ը ԱԺ-ի նիստերը չի բոյկոտել նախորդ տարիների կատարված բռնությունների պատճառով:
-Դատապարտող կոչեր եղել են:
-Իսկ նիստը ընդհատե՞լ:
- Մենք ասում ենք` երկրում ստեղծված իրավիճակ, որը միայն բռնությունները չեն: Կան խնդիրներ, ներառյալ նաեւ կատարված բռնությունները, որոնց վերաբերյալ մենք հայտարարություն արեցինք:
- Չե՞ք կարծում, որ անպատժելիության արմատները պետք է անցյալում փնտրել: Եթե անցյալում դատապարտվեին բռնություններն ու մեղավորները պատժվեին, այսօր այլ իրավիճակ կստեղծվեր:
- Գիտեք, օրինակ ապրանքների դրոշմապիտակավորման շնորհիվ կրճատվեց ստվերային տնտեսությունը: Հիմա եթե շուտ անեինք դա, ավելի շատ կկրճատվեր...
- Բայց իմ հարցադրումները քաղաքական հարթության վրա են,ինչ կապ ունեն այստեղ դրոշմապիտակները՞:
-Ուզում եմ ասել, որ ամեն մի քաղաքական ուժ տվյալ փուլին հատուկ ինքն իր գործողություններն է արել: ԲՀԿ-ը միշտ պարզ ճակատով է եղել:
ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ- ԲՀԿ-ը միշտ էլ եղել է ժողովրդի կողքին: ԲՀԿ-ի առաքելությունն է նաեւ լինել մեր պետության կողքին:
- Ինչո՞ւ ԲՀԿ-ը նախկինում չէին բոյկոտում ԱԺ նիստերը:
- Միշտ էլ ԲՀԿ-ը զերծ չի մնացել իր դիրքորոշումը արտահայտել:
- Այսինքն` ազատամարտիկների հետ ու պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումը հաջորդել են իրար, դրա համա՞ր եք բոյկոտել նիստը:
- Այո, նաեւ այն, որ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն:
-Պատգամավորի նկատմամբ բռնություններ եղել են նաեւ այլ տարիներին, օրինակ 2003 թ-ին, 2004-ին...:
-Այդ հարցն ուղղեք 2003 թ-ի պատգամավորներին: Ես դժվարանում եմ իրենց փոխարեն պատասխանել:
- Այսինքն` նախկինում չկար այդ «բեսպրեդել»-ը:
- Էսպես ասեմ: Ցանկացած պարագայում արժե սա անել (նկատի ունի նիստը բոյկոտել-խմբ.) ԱԺ-ը պարտավոր է խառնվել, միջամտել, լուծում տալ խնդրին: Եթե ինչ-որ ժամանակ չի եղել, (նկատի ունի դատապարտումը, խմբ.), վատ է, պետք է լիներ: Եթե ինչ-որ ժամանակ չի եղել, չի նշանակում, որ նախադեպ եղել է, չպետք է անենք:
Հ.Գ. Դատելով ԲՀԿ-ականների արձագանքից` մնում է մեկ ենթադրություն անել. ԲՀԿ-ը` որպես նախկին նախագահի հենարան կուսակցություն, մոռանում է նախկինում կատարված բռնությունները ու միշտ պարզճակատ ներկայանում Ռ. Քոչարյանին ու տարատեսակ «բեսպրեդելների» հանդեպ: Իսկ այսօր խնդիրը նիստը տապալելն էր, իսկ դրա բացատրությունը կարեվոր էլ չի. սկսած դրոշմապիտակներից վերջացրած դոլարի կուրսով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ