Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԺ նախագահ. Ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը ԱԺ-ի աշխատանքները ձախողելու փորձ էր

$
0
0

ԱԺ նախագահ. Ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը ԱԺ-ի աշխատանքները ձախողելու  փորձ էր

ԱԺ նախագահն ընդդիմադիր խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելը  որակավորեց որպես ԱԺ-ի աշխատանքները ձախողելու  փորձ ՝  նշելով ,որ բոյկոտում են որևէ օրինագիծ, իսկ ԱԺ-ում միտինգային ճանապարհով խնդիրներ չեն լուծում:

Գալուստ Սահակյանը խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցությունից հետո  առաջարկեց  հետեւյալ նախագիծը. «ԱԺ-ն, խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով, ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ ու անաչառ գործունեությունը, մեղավորներին արագ բացահայտելու ու օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կանչելու համար, ընդգծելով մեր գործընկեր Արամ Մանուկյանի և մյուս քաղաքացիների գործերի քննությունն ԱԺ-ի ու Աժ նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը, հայտարարում ենք, որ խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու ու հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ: Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը և կարող են անհարկի լարվածություն ավելացնել հասարակության մոտ»:

Գալուստ Սահակյանը խորհրդարանական ուժերին առաջարկեց միանալ  հայտարարությանը. «Սա նախագիծ է, և եթե քննարկման խնդիր կլինի, կարող ենք ձևակերպումների մեջ փոփոխություններ անել»,- նշեց ԱԺ նախագահը:

{youtube}ErrlcEp7kQc{/youtube}


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles