Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ «ԱՐՅՈՒՆԻՑ ԼՎԱՆԱԼ»

$
0
0

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ «ԱՐՅՈՒՆԻՑ

ԼՎԱՆԱԼ»

 

«Ժառանգություն խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանից այսօր լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվեց`1996 թ-ին կատարված բռնությունները օգնեցին իշխանությանը: Ի պատասխան Ռուբեն Հակոբյանը, ով այդ տարիներին ի թիվս այլ պատգամավորների, ձերբակալվել  ու ահավոր դաժան ծեծի էր ենթարկվել, ասաց, որ իր համար հարցը սպասելի էր: «Իմ դիրքորոշումը չի փոխվել: «Եթե իշխանությունն ու հասարակությունը դատապարտեր դա, մենք այսօր այդ օրին չէինք լինի»,- ասաց  պրն Հակոբյանը:

ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, որքան էլ զարմանալի թվա,  անարձագանք  թողեց  իր գործընկերոջ մեղադրանքները` ուղղված ՀՀՇ-ի հասցեին: «Իրավունքը» պատգամավորից փորձեց պարզել, աիդյոք համաձայն է ռուբեն Հակոբյանի գնահատականներին: «Հարցրեք Ռուբեն Հակոբյանին»,- փորձեց խուսափել պատասխանից պատգամավորը:

Երբ հարցը պնդեցինք, պատգամավորը հարցին հարցով պատասխանեց.

- Ես ի՞նչ եմ եղել 1995-1996 թթ-ին: Դուք գիտեք, ես ինչ եմ աշխատել այդ ժամանակ:

- Դուք ՀՀՇ-ի իշխանության տարիներին ղեկավար կազմում եք եղել:

- Ոչ, ես երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: 1995-1996 թթ-ին ես եղել եմ արդարադատության նախարարության վարչության պետ:

Հ. Գ Գագիկ Ջհանգիրյանին ցանկանում ենք հիշեցնել, որ չլինել կուսակցության անդամ,  բայց լինել պաշտոնյա, չի նշանակում չունենալ պատասխանատվություն այդ տարիներին կատարված իրադարձությունների համար: Այլ հարց է, որ Գագիկ Ջհանգիրյանը փորձում է սրբագրել իր անցյալը եւ ձեռքերը լվանալ 1995-1996 թթ-ին տեղի ունեցած արյունալի դեպքերից ու բռնություններից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles