Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ՍԻՐՏՍ ԲՈՅԿՈՏ Է ՈՒԶՈՒՄ

$
0
0

ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ՍԻՐՏՍ ԲՈՅԿՈՏ Է ՈՒԶՈՒՄ

Երեկ ԱԺ արտահերթ նիստը քսան րոպեով ընդմիջվեց ՀՅԴ խմբակցության առաջարկով: Առաջարկին միացան նաեւ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, "Ժառանգությունը", որոնք մինչ այդ հայտարարել էին, որ չեն ցանկանում մասնակցել արտահերթ նիստին` պատճառաբանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի եւ ազատամարտիկների հանդեպ բռնարարքները:
Քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ է, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դատապարտող հայտարարության տեքստ հրապարակվի: "Բայց ընդհատել արտահերթ նիստը, դա օրենքների հետ որեւէ առնչություն չունի",- ասաց պրն Սահակյանը, ապա առաջարկեց ժամը 18:30-ին արտահերթ նիստ գումարել:
"Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ, երկու օրինագծերի ընդունումից հետո վարման կարգով ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ բոյկոտում են նիստը: Դահլիճում ներկա ԲՀԿ պատգամավորներն ու ՕԵԿ-ը եւս միացան "Ժառանգությանը": ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն էլ խորհրդարանի դահլիճը լքեցին մի շարք օրինագծերի ընդունումից հետո:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles