ՆՈՒՅՆԻՍԿ ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ԶԵՐԾ ՄՆՈՒՄ ԴԱՍԱԴՈՒԼԻՑ
Image may be NSFW.
Clik here to view.
Պարզվում է` ՀՅԴ երիտասարդներն ավելի առողջ են դատում, քան վերոնշյալ կուսակցությունում թրծված քաղաքական գործիչները: Մինչ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ու անդամները շարունակում են մնալ "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերում եւ մի հարմար "թիքա" էլ իրենց համար փորձում գտնել հանրահավաքների մասնակցելով, նույն ժամանակ ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միությունը չի ցանկանում դառնալ կցորդ այլոց նախաձեռնությունների: Վերջին շրջանում լայն արձագանք գտած եւ քիչ թիմակիցներ ունեցող դասադուլի վերաբերյալ "Իրավունքը" զրուցեց ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միության ատենապետ ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
- Արդեն շարունակական բնույթ կրող դասադուլներին մասնակցո՞ւմ է Ձեր ուսանողական միությունը:
- Եթե "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միությունն ինչ-որ մի բանի մասնակցում է, ապա պաշտոնապես հայտարարությամբ է հանդես գալիս, ու բոլորը տեղյակ են լինում: Քանի որ մենք պաշտոնական ոչ մի հայտարարություն չունենք, ուրեմնª բնականաբար, չենք մասնակցում:
- Իսկ ընդհանրապես ի՞նչ դիքորոշում ունեք դասադուլի հետ կապված:
- Մեր դիրքորոշումն ազատ է, ըստ ցանկության, ովքեր ցանկանում են` մասնակցում են, ովքեր ոչ, չեն մասնակցում: Բայց, մենքª որպես կառույց, պաշտոնապես չենք մասնակցում:
- Այսինքն` ո՛չ կողմ եք, ո՛չ դե՞մ եք դասադուլին:
- Այո, մենք պասիվ մոտեցում ունենք այդ խնդրի հետ կապված: Ազատ ընտրության հնարավորություն ենք թողել մեր ընկերներին: Ով ինչպես կցանկանա, մենք կոնկրետ դիրքորոշում չունենք, որովհետեւ տարբեր կարծիքներ կան: Իսկ մենք` "Նիկոլ Աղբալյան" միությունը, եթե ինչ-որ բանի սկզբին, սաղմնավորման աշխատանքներին չենք մասնակցում եւ դրա նախաձեռնողներից կամ կազմակերպիչներից չենք, հիմնականում կցորդ կամ մասնակից չենք դառնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ