Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԴԱ ՃԻՇՏ ՄՈՏԵՑՈՒՄ Է. ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԴԱ ՃԻՇՏ ՄՈՏԵՑՈՒՄ Է. ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Image may be NSFW.
Clik here to view.
Ամենօրյա հանրահավաքներ, անպատասխանատու< անգամ վիրավորական հայտարարություններ, կեղծ ժպիտներ ու բարեւները: Ահա, թե ինչ մարդկանցով է համալրում իր շարքերը  ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցություը: Այսօր օգտվելով երկրի ներքին ոչ այդքան բարեհաջող վիճակից, որոշ սուտ արվեստագետներն առաջնորդվում են, որտեղ հաց այնտեղ կաց կարգախոսով, վիավորելով ոչ միայն իր իսկ երկրի նախագահին, այլ նաեւ 1915 ու 1988թ-ի զոհերի հիշատակը: 1915թ-ի 1,5 միլիոն ցեղասպանվածների հիշատակն իր կեղտոտ բերանով ու հոգով պղծեծ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛Հնարավոր է՛՛ երգի հեղինակ ու կատարող Կարեն Մամիկոնյանը: Վերջինիս ակումբներից մեկում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն իր ձայները հավաքել է Ծիծեռնակաբերդում գտնվող 1915թ-ի զոհերից: Տվյալ քայլը հստակ ապացույցն է այն բաի, որ Կարենն իր դաստիարակությունը գոմում է ստացել: Դնելով մի կողմ մանուր-մունր երգչիստներին՝ անդրադառնանք հախվերդյանական գռմռոցներին: Պարզվում է՝ Հախվերդյանն խաշ կերած ու օղիախառը հայտարարությամբ առաջին հերթին վիրավորել է հենց ժառանգականներին: Օրինակ՝ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ունի ղարաբաղյան արմատներ: Այն հարցին,  արդյոք վիարվորական չէ նման հայտարարությունն այն էլ ՛՛Ժառանգության՛՛ հարթակից Թ. Պողոսյանը պատասխանեց.

-Դա ինձ համար վիրավորական է:

-Իսկ ինչպես եք նման մարդկանց հավաքագրում ու ինտեգրում ձեր շարքերում:

-Ես չեմ հավաքագրել:

-Դուք Հախվերդյանի հետ որեւէ առանձնազրույց ունեցել եք տվյալ թեմայի շուրջ:

-Ես իմ տեսակետը շտապում եմ հայտնել, ուղղակի չեմ համարում, որ դա ճիշտ մոտեցում է, քանի որ ինչքան էլ խոսենք խոսքի ազատության շրջանակներից, այնտեղ նաեւ կա այլ խնդիր, չասեմ ռասիստական խնդիրների կոչ է, բայց առնվազն անարգանք է բոլոր այն մարդկանց, ովքեր ծնվել են Ղարաբաղում, նույնիսկ ԽՍՀՄ ժամանակ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles