Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԱՆԼՈՒՐՋ Է, ԹԵ ԽԱՌՆԱԿԻՉ

$
0
0

ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԱՆԼՈՒՐՋ Է, ԹԵ ԽԱՌՆԱԿԻՉ

Քաղաքագետ, բացահայտ լրտեսի համարում ունեցող ԱՄՆ քաղաքացի Ռիչարդ Կիրակոսյանը, կարծես թե, իր վրա է ստաձնել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի անձնական մամլո խոսնակի պարտականությունները` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, թե ԱՄՆ նախագահ Բ.Օբաման տեղյակ էլ չէր, որ շնորհավորական նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Պարզաբանելով այդ հայտարարությունը քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ասաց.
- Ճիշտն ասած, Ռիչարդ Կիրակոսյանի նման պնդումները անհասկանալի են: Առնվազն նա պետք է ամբողջ օրը հետեւեր Օբամային եւ նրա կողքը լիներ, որպեսզի այսօր հայտարարությամբ հանդես գար, թե ինչից է տեղյակ ԱՄՆ-ի նախագահն ու ինչից տեղյակ չէ: Ավելի քան համոզված եմ, որ միջպետական հարաբերություններում չի կարող պատահել մի դեպք, երբ մի պետության, երկրի ղեկավարի անունից մեկ այլ պետության, երկրի ղեկավարին նամակ ուղարկվի` առանց հեղինակի իմացության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles