Image may be NSFW.
Clik here to view.Ո՞ՐՆ Է ՐԱՖՖԻԻ ԴԻԱԳՆՈԶԸ
Հովիկ Աբրահամյանը չափազանց բարձր է գնահատել Րաֆֆի Հովհաննիսյանի կարողությունները, երբ առաջարկել է գլխավորել սահմանադրական հանձնաժողովը կամ վերցնել որեւէ այլ ոլորտ իր պատասխանատվության տակ: Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ ակնհայտորեն առկա է տրամաբանության խնդիր. Տավուշում նա խոսում է Արտաշատից, Արտաշատում՝ մեկ այլ վայրից եւ բոլորին անխտիր հաթաթա է տալիս՝ Օբամային, Վլադիմիր ԻԼՅԻՉին, Սերժ Սարգսյանին, հիմա էլ Հովիկ Աբրահամյանին: "Ե՛վ ինքը, ե՛ւ նրա բարեկամները պատասխան պիտի տան:"- այսօր Իջեւանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ: Այսպիսով ակնհայտ է, որ Րաֆֆիի մոտ ագրեսիվության դրսեւորումներ են նկատվում, ինչը հիշեցնում է ՛Կովկասյան գերուհուց՛ Շուրիկի դիագնոզը՝ սպիտակ տենդ՝ белая горячка (՛՛белый, совсем белый!՛՛):
Սակայն սրանով պարոն Րաֆֆիի խնդիրները չեն ավարտվում: Ակնհայտորեն նկատվում է անձի երկայնություն (раздвоение личности): Երկու շաբաթ առաջ դուրս գալով Սերժ Սարգսյանի մոտից՝ նա ասել է, որ Ս. Սարգսյանի հետ այլեւս խոսելիք չունի, հետո սակայն արդեն երկրորդ շաբաթն է նա տենչում է կրկին հադիպել նախագահին: ՛Եթե ինքը ասելիք ունի, թող գա հրապարակ, կամ էլ ես գնամ ժողովրդին պատկանող այն գրասենյակը, որտեղ նա նստում է մինչեւ ապրիլի 9-ը՛՛,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եւ վերջապես Րաֆֆիի մոտ արագորեն զարգանում է գերարժեքության մոլուցքը: Օրերս նա հայտարարեց, որ պատրաստ է ներել ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահներին, եթե վերջիններս նրան ընդունեն եւ մեղանչեն իր առաջ: Իսկ այժմ էլ Ս. Սարգսյանին է կանչում իր հետ խոսելու եւ պատրաստ է Ազատության հրապարակում ընդունել ՀՀ նախագահին.՛՛Եթե ինքը ասելիք ունի, ժողովրդի հաղթանակը պատրաստ է ճանաչել, համազգային այս տագնապը պատրաստ է լուծել, ես կլսեմ բոլորին: Իմ հաղորդակցության ուղիները բաց են բոլորի առջեւ'',- ասել է գլխավոր ընդդիմադիրը: Այստեղ ակնհայտ են վերոհիշյալ հիվանդությունների ախտանշանները, որոնք բուժելու կարիք ունեն, այլ ոչ թե ժողովրդի ականջ ցավացնելու: Միայն թե պարզ չէ՝ ու՞ր է նայում ՀՀ առողջապահության նախարարը. չէ՞ որ նա ժամանակին Հիպոկրատի երդում է տվել եւ իրավունք չունի մարդուն թողնելու անօգնական վիճակում:
Զ.Սարգսյան