Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԻ ԲՈՒՌ ԺՊԻՏ

$
0
0

ՄԻ ԲՈՒՌ ԺՊԻՏ

«Սարգիս Տխրունի» երիտասարդական-ուսանողական միությունը և ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը մի խումբ ուսանողների հետ երեկ այցելեցին Նուբարաշենի «Երեխաների խնամքի պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:
Այնտեղ գնալու նպատակը երեխաների հետ շփվելն էր, նրանց առօրյային, խնդիրներին ծանոթանալու և օգնության ձեռք մեկնել էր: ՈՒսանողների տարած հյութերը, մրգերն ու քաղցրավենիքներն այնքան էլ կարևոր չէին երեխաների համար, ինչքան մի քանի ժամ անկեղծ շփումն իրենց անծանոթ, բայց և իրենց խոսքերով ասած, լավ մարդկանց հետ:

Սկզբում շփոթված ու հուզված երեխաները, որոնց հետ առաջին պահից շատ դժվար էր զրույցի բռնվել, որոշ ժամանակ անց ուսանողների հետ ծանոթանան, իսկ հետո արդեն իրենք սկսեցին հարցաքննել ուսանողներին:

Երեխաների աչքերի պարզությունն ու անկեղծությունը դեռ երկար կմնա ուսանողների հիշողության մեջ, իսկ նրանց այցելելն ու օգնության ձեռք մեկնելը, ինչպես Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վ. Եղիազարյանը նշեց` անպայման կլինի շարունակական: 
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles