"ՊԵՏՔ Է ԽԹԱՆԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ"
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնք նոր ձևավորվող կառավարության համար պետք է որ ուշադրության արժանանան առաջիկա հինգ տարիներին տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս:
<Այն ինչ տեսնում ենք այսօր Ազատության հրապարակում , դա գործազրկության արտագաղթի, սոցիալական արդարության պակասի հետեւանքն է: Նոր Կառավարությունը պետք է նոր ռազմավարություն մշակի: Ակս կառավարությունը իր գործունեության ընդացքում այնուամենայնիվ կարողացավ մի քանի շատ արմատական փոփոխություններ մտցնել. Դրանք են արդյունաբերության քաղաքականության ռազմավարությունը, որը 2011թ դեկտեմբերի 11 –ին ընդունվեց, Արտահանման խթանման քաղաքականությունը, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի ստեղծումը եւ հնարավոր սուբսիդավորումը այն կազմակերպություններին, ովքեր արտահանմանն ուղղված արդյունաբերական արտադրություն կկազմակերպեն եւ կկրճատեն ներմուծմանը փոխարինող տեղական ապրանքների արտադրության կազբակերպմամբ:Այս խնդիրները պետք է համարել, որպես դրական ձեռբերումներ, բայց դրանք պետք է զարգացնել եւ նոր մոտեցումներ ունենալ , որովհետեւ այս մոտեցումները չեն կարող արդարացնել այն բոլոր սպասելիքները, որն ունի մեր 600.000 ընդիմադիր ընտրազանգվածը>:
<Որպեսզի Արդյունաբերությունը զարգանա, պետք է ընդունվի օրենք արդյունաբերության զարգացման մասին: Պետք է կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացվեն: Ստեղծվի Արդյունաբերության արտաքին առեւտրի նախարարություն , իսկ գյուղատնտեսության նախարարությունը վերաձեւակերպվի Գյուղատնտեսության եւ ագրո արդյունաբերության, եւ այս նախարարությունները ոչ թե լինենֆունկցիոնալ, այլ ճյուղային: Մենք պետք է խթանենք արտահանումը, այլ ոչ թե ներմուծումը>:
<Սաֆարյանը նաեւ նշեց, որ պետք է ամեն կերպ խթանվի փոքր եւ միջին բիզնեսը:Բայց ընդամենը ամիսներ առաջ Արտոնագրային վճարումների մասին օրենք ընդունվեց, որը մեծ դժգոհությունների առիթ դարձավ, ինչպես ստոմոտոլոգների եւ անշարժ գույքի գործակալությունների, այնպես էլ մի շարք փոքրեւ միջին բիզնեսների համար>:
<Իրավունքի> այն հարցին, թե արդյոք նպատակահարմար էր նման օրենքի ընդունումը, եւ արդյոք այս դեպքում ստվերային շերտը չավելացավ, պարոն Սաֆարյանը պատասխանեց. <Ես կարծում եմ, որ չէր կարելի կտրուկ երեք անգամ հարկերը բարձրացնել: Այստեղ պետք է տարբերակված մոտեցում լիներ, չէ, որ օրինակ քաղաքի կենտրոնում գործող ստոմոտոլոգիական կլինիկան շատ ավելի հաճախորդներ եւ շահույթ կունենար, քան ասենք ծայրամասերում գործողները: Բայց եթե մենք այս հարցի քաղաքական ենթատեքստին անդրադառնանք, ապա օրենքը ժամանակավրեպ էր, որովհետեւ, երբ որ պետությունը գնում է նախագահական ընտրությունների, ապա նման քայլերը բնականաբար պիտի առաջացնեին այսպիսի հակազդեցություն: Դա պիտի լուրջ քննարկեին, արդյոք կարելի էր այդ ժամանակ այս օրենքը ընդունել, եւ երկրորդ գնում ենք ընտրությունների, մի?թե չէր կարելի թոշակառուին հասանելիք գումարը 2000 դրամով ավելացնել:Իհարկե կարելի էր, բայց չարվեց, դրա համար էլ արդյունքն այսպիսին էր: Ցանկացած տնտեսական գործառույթ ենթադրում է քաղաքական հետեւանք, դրա համար նախեւառաջ քաղաքական հեռանկարում պետք է տեսնել, այս տնտեսական քայլը, որ մենք անում ենք ինչի կհանգեցնի: Ցանկացած գնային բարձրացում պետք է լինի տարբերակված:Եթե մենք տեսնում ենք, որ խումբ կա, որոնք լավ են ապրում, մտածում ենք ինչպես անենք գումարները վերցնենք բյուջետային քաղաքականության միջոցով :Դժվարանում եմ ասել ստվերը ավելացավ, թե ոչ: Համենայն դեպս մարդիկ միշտ էլ փորձում են շրջանցել օրենքը>:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ