Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ ՐԱՖՖՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ

$
0
0

ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
ԿՄԻԱՆԱ ՐԱՖՖՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ


Կարծես թե, լրատվական կայքերն արդեն կանխատեսելով Սահմանադրական դատարանի շատ բնական որոշումը, շտապել էին հանրությանը տեղեկացնել, որ ՍԴ-ն մերժել է ՀՀ նախագահի թեկնածու ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀՀ նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու հայցը: Ինչեւէ, վերջինիս հետ` որպես ստաժավոր հացադուլավորի, ՙԻրավունքը՚ զրուցեց վերոնշյալ տեղեկատվության եւ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին:
- Հնարավո±ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին հետեւեք եւ միանաք հացադուլին:
- Ես ընդունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային մոտեցումը` իրեն հասանելի բոլոր միջոցներով պայքարել մեր երկրում օրենքի գերակայության հիմունքի հաստատելու համար: Այն հանգամանքը, որ նա անձնապես իրեն է դնում վտանգի տակ եւ ոչ թե ՀՀ քաղաքացիներին, վկայում է նաեւ նրա պատասխանատվության բարձր զգացում ունենալու մասին:
- Այսինքն` հնարավոր է, որ Դուք էլ միանաք իրեն:
- Ես համարում եմ, որ այո, հնարավոր է: Դա կախված կլինի իրադրությունից մեր երկրում: Վստահ եմ, որ մեր ազգի լավագույն ուժերը պետք է համախմբվեն, համենայնդեպս, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ քաշած քաղաքական հարցի շուրջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles