ՀԱՑԱԴՈՒԼԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՑԻԿԼԻ ԱՎԱՐՏ Է
-Պարոն Մինասյան, ՙԺառանգությունը՚ որեւէ շանս ունի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հաղթելու կամ երկրորդ տեղը գրավելու համար:
- Քանի որ, թվում է, թե ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը վերջնականապես որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ապա, կարծում եմ, որ ՙԺառանգության՚ գործը, այսպես ասած, առնվազն, բավականին դժվարանում է:
- Իսկ ինչպե±ս եք վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հացադուլին:
- Դա կարելի է ասել, իր քաղաքական ոճի առանձնահատկություններից մեկն է: Որպես, ասենք, քաղաքական համառության նշան, ես համարում եմ նորմալ, բայց, դժվար թե դա բերի ինչ-որ լուրջ քաղաքական արդյունքների, համենայնդեպս, այնպիսի արդյունքների, որի մասին ինքն ասում է:
- Անցած անգամ պարոն Հովհաննիսյանի հացադուլն ավարտվեց նրանով, որ նա առժամանակ լռեց: Ըստ Ձեզ, նույն կերպ նաեւ այս անգա±մ կլինի:
- Տեսնենք, դեռ զարգացումներ կլինեն մինչեւ մյուս ընտրություններ, բայց, համենայնդեպս, հասկանալի է, որ այս քայլը որոշ չափով արդեն նշանակում է այդ հետընտրական ցիկլի փաստացի ավարտ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
↧
ՀԱՑԱԴՈՒԼԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՑԻԿԼԻ ԱՎԱՐՏ Է
↧