Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՀԵՌՈՒ Է ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒՑ՚

$
0
0

ՙԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՀԵՌՈՒ Է ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒՑ՚

Վերջերս Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուն եւ ոստիկանապետ Հուսեին Չափքընն այցելել էին հայկական սբ. Գեւորգ եկեղեցի: Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլի նահանգապետը դիմելով պոլսահայերինª նշել է. ՙՄենք ուզում ենք, որ հայ համայնքը խաղաղ միջավայրում ապրի: Անհոգ եղե°ք: Ոչ մի կասկած ու մտավախություն մի ունեցեք: Այս ավանը, այս քաղաքը, այս երկիրը ձերն է՚:
Թե արդյոք սա հերթական կեղծիքը չէ թուրք պաշտոնավորի կողմից, կամ մի±թե բարբարոս թուրքերը սկսել են փոխվել, ՙԻրավունքը՚ պարզեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ.
-Իմ կարծիքով, մենք պետք է հաշվի առնենք ոչ թե այն, որ թուրքերը փոխվում են կամ չեն փոխվում, այլ հասկանանք թուրքական պետականության էությունը, եւ, թե այդ էությունը Թուրքիայի Հանրապետության որ փուլում է գտնվում: Փաստորեն, այն, որ այդ պետությունը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների եւ կրոնական փոքրամասնությունների ճնշման հիման վրա դեռեւս 19-20-ական թվականներից, եւ այդ քաղաքականությունը տարբեր դրսեւորումներով շարունակվում է մինչեւ մեր օրերը փաստ է, եւ դրա վկայությունները բազմաթիվ են: Մենք տեսնում ենք, որ բացի Հրանտ Դինքի սպանությունից, որ այդքան մեծ արձագանք ունեցավ  ողջ աշխարհում, կան բազմաթիվ դեպքեր, որ տեղի են ունենում: Օրինակ, քրիստոնյաների սպանություններ, քրիստոնյաները իրավունք չունեն զբաղեցնել պետական պաշտոններ, ոչ մի քրիստոնյա ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում եւ այլն: Մյուս կողմից էլ դեռեւս թուրքական պատմագրությունը չի կարողացել ազատվել այն տաբուներից, որ կային դեռեւս քեմալական շրջանում: Էլ չեմ ասում, հայերի ցեղասպանության մասին, որ մինչեւ հիմա ամենակոպիտ կերպով խեղաթյուրվում է: Նաեւ պետք է հիշել այլ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականացրած ցեղասպանություններըª ե°ւ հրեաների, ե°ւ Պոնտոսի հույների նկատմամբ: Այնպես որ, կարող ենք եզրակացնել, որ Թուրքիայի Հանրապետությունը դեռ հեռու է իրական դեմոկրատական պետություն լինելուց, որտեղ ապահովված են բոլորի իրավունքները` անկախ կրոնական, դավանական կամ էլ էթնիկական ազգային պատկանելությունից: Իհարկե, վերջին տարիներին մենք տեսնում ենք որոշակի դրական քայլեր, մասնավորապեսª թուրքական առաջադեմ մտավորականության կողմից, բայց, ցավոք սրտի, դեռեւս պետության էությունը չի փոխվել: Այսպիսի քայլերը կրում են, այսպես ասած, շոուի տարրեր: Նույնպիսի շոուի էր նման այն, որ բոլորովին վերջերս Թուրքիայի փոխվարչապետը հայտարարեց, թե իրենք պատրաստ են ընդունել Թուրքիայի բոլոր այն քաղաքացիներին, որոնք լքել են երկիրը: Սա է ժամանակակից Թուրքիան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles