ՆԻՆՈ ԿԱՏԱՄԱՁԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԵՆ ՇԱՏ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ
<<Երևանն ինձ համար առաջին հերթին իմ ընկերներն են>>,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վրացի հանրաճանաչ ջազ երգչուհի ՆԻՆՈ ԿԱՏԱՄԱՁԵՆ` հավելելով, որ Երևանում զգում է իրեն ինչպես տանը:
Մարտի 9-ին և 10-ին նա Insight խմբի հետ համատեղ երեւանյան ակումբներից մեկում երկու համերգ է ունեցել:
Ն. Կատամաձեն ծնվել է 1972 թ. օգոստոսի 21-ին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: 2000 թվականից համագործակցում է Insight խմբի հիմնադիր Գ. Կաչեիշվիլու հետ: Նա բազմաթիվ ֆիլմերի սաունդտրեքերի հեղինակ է:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ