Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՐԱՖՖԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՐԵՎԷ ՊԱՀԱՆՋ ԱՌԱՋ ՉԻ ՔԱՇՈՒՄ

ՐԱՖՖԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՐԵՎԷ ՊԱՀԱՆՋ ԱՌԱՋ ՉԻ ՔԱՇՈՒՄ

Image may be NSFW.
Clik here to view.
Այսօր  «Ժառանգության» անդամ Թևան Պողոսյանը չներկայացավ ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանի հետ համատեղ ասուլիսին: Պատճառը. Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու հետ կապված իրարանցումն էր:

Մանվել Բադեյանը, անդրադառնալով Ր. Հովհանիսյանի հետ կապված իրադարձություններին ասաց.

«Չգիտեմ, թե ինչու ընտրությունները իրենց դուր չեն եկել, ինչու են համարում, որ հաղթողը Րաֆֆին է, որևէ փաստարկ ներկայացված չկա: Ինչ վերաբերվում է Րաֆֆիի պահվածքին, ապա եթե իր այդ պահվածքով փորձում է ուժ կիրառել իշխանությունների վրա, ինձ համար նույնիսկ անընդունելի բառը այն չէ: Եթե նույնիսկ ընտրված նախագահը աթոռը զիջելու ցանկությունն ունենա՝ իհարկե չի ունենա, բայց նույնիսկ եթե այդ ցանկությունը ունենա՝ իրավունք չի ունենա, որովհետև հանրության ճնշող մեծամասնությունը իրեն են ձայն տվել: Շանտաժի ճանապարհը, որ ընտրվելէ, ոչ մի  երկրում, ոչ մի ժամանակներում արդյունքի չի բերել և չի էլ բերի: Րաֆֆին արտահայտում է ժողովրդի որոշ հատվածի շահերը և լավ կլիներ, որ ա՛յդ շահերը, որպես պահանջ, ոչ թե պայման, այլ որպես պահանջ առաջ քաշեր, որովհետև նորից գալու է հուսալքման շրջանը: Ըստ էության ժողովրդի որևէ պահանջ առաջ չի քաշում այս մարդը, միայն պայման է դնում, որ իշխանափոխություն լինի: Սա հանրության մի ստվար հատվածի կողմից դիտարկվում է որպես խնդիրների փոխակերպում, որովհետև ժողովուրդը առաջ է քաշում մի շարք սոցիալական և ինչու չէ՝ քաղաքական պահանջներ, մինչդեռ այդ հարցերը առաջ չեն բերվում, առաջ է բերվում սրան փոխակերպող մի պայման, որը ժողովրդի խնդիրներից շատ հեռու է»:

«Շրջապատը անընդպատ դրդում է նրան ավելի ակտիվ, ագրեսիվ պահվածքի, նա իհարկե չի արդարացնում այդ շրջապատի նկրտումները այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Ընդդիմության մեջ կան այդ տեսակ մարդիկ, որ անպայման ուզում են ագրեսիա դրսևորել՝ Րաֆֆին չի գնում դրանց ընդառաջ, բայց պարտադրում են և ինքը մի տեսակ փակուղի է ընկել և ինչ որ  մի բան պիտի անի: Իմ կարծիքով սխալ ճանապարհ ընտրեց, որը ոչ մի լավ բան չի բերի, բայց դեռ ուշ չի, որովհետև նախագահի մոտեցումը, որը դեռ հնարավորություն տալիս է շարունակել երկխոսությունը»:

Չնայած, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «ամերիկայի մարդ» լինելու համբավ ունի, այնուամենայնիվ Մանվել Բադեյանը չի կարծում, որ ներկա իրավիճակը կարող է դրանով թելադրված լինել.

«Բացարձակապես բացառում եմ այն հնարավորությունը, որ ամերիկացիները այդ կերպ կակտիվացնեն Րաֆֆիին, որովհետև նրա պահվածքը տրաբանական չի, սա զուտ մարդու էմոցիանալ պահվածք է՝ կապված է մարդու էմոցիոնալ նկարագրի հետ»:

«Իրավունք»-ի հարցին.կարող են արդյոք անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խմորումները երկրի կշռի վրա արտաքին հարաբերություններում, Մանվել Բադեյանը պատասխանեց.

«Գիտեք բոլոր դեպքերում տհաճ բան է, երբ որ երկփեղկվածություն է մի երկրում, իհարկե այդ երկրի ձայնը ավելի ցածր է հնչում միջազգային տարբեր ատյաններում, բայց չեմ կարծում, որ օտարերկրյա «գնահատողներն» էլ կարծում են, որ հասարակությունը շատ երկփեղկված է այն պատճառով, որ Րաֆֆին նստել է հացադուլի, մանավանդ որ առաջին անգամը  չի և առաջին մարդը չի»:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles