1/4 ԵԶՐԱՓԱԿՉԻ ԶՈւՅԳԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Մադրիդի Ռեալին բաժին ընկավ թուրքական Գալաթասարայը,սերուցքայինների համար սա թերևս <<ամենաանատամ>> մրցակիցն է: Իսպանական մյուս գրանդի մրցակիցը`ֆրանսիական ՊՍԺ-ն է:Մյունխենի Բավարիան էլ ուժերը կչափի Յուվենտուսի հետ:Սա 1/4 եզրափակչի կենտրոնական հանդիպումը կարելի է համարել:Իսպանիան ներկայացնող վերջին թիմը` Մալագան եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Դորդմունդի Բորուսիայի հետ:Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 2-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ