Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՈՐՏԵՂ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԻ` ԵՍ ԴՐԱՆ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ՞Մ». ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ ՐԱՖՖԻԻՆ

$
0
0

«ՈՐՏԵՂ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԻ` ԵՍ ԴՐԱՆ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ՞Մ».

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ  ՉԻ  ՄԻԱՆԱ ՐԱՖՖԻԻՆ

Այսօր լրագրողների հետ զրույցում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ Հայաստանում մարտի 14-ին ավարտվեցին շինծու ընտրությունները, վերջակետը ՍԴ-ի որոշումն էր: Ըստ նրա հենց այդ պահից սկսվեցին իրական ընտրությունները և ապրիլի ինն այն օրն է, երբ մեր հանրությունը պետք է որոշում կայացնի:

«Իրավունք»-ի հարցին, կմիանա՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց.

«Հացադուլով ես պահանջում էի կասեցնել շինծու ընտրությունները, որովհետև այդ ընտրություններում մասնակցում էր Սահմանադրությունը խախտող կուսակցություն: Պետությունը բաց թողեց իմ պահանջը: Ի՞նչ պահանջ է այսօր ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Դա տարբեր պահանջներ են, չէ՞, իմ բերված պահանջը, որ ես պնդում էի հացադուլով, և այն պահանջը, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն է առաջ տանում՝ տարբեր են: Գործողությունը, եթե մենք հացադուլով ենք նայում, ապա ինչ-որ մի հայ սպորտսմեն՝ Բուլղարիայից, հացադուլ է հայտարարել Օլիմպիական կոմիտեի որոշման դեմ, հիմա ես ինչ անեմ միանա՞մ, որովհետև դա էլ է հացադուլ, այսինքն որտեղ հացադուլ հայտարարված է ես դրան միանա՞մ:Միանում են պահանջներին, ոչ թե հացադուլներին, հացադուլներին միանում են նրանք, ովքեր որ հացադուլ անում են որպես, ենթադրենք, պայքարի ձև»:

«Իրավունք»-ի դիտարկմանը, որ Ա.Ղուկասյանը հացադուլի արդյունքում միայն տուժվեց՝ հաշվի առնելով, որ նրա արտերկրյա գործընկերները խզեցին պայմանագիրը  նրա ընկերության հետ, համարելով նրան ոչ ադեկվատ, պարոն Ղուկասյանը պատասխանեց.

«Թեկնածուներից մեկը բանտում է, մեկը հիվանդանոցում է, դուք ա՞յդ տեսակետից եք ասում տուժեցի թե չէ: Ես եղել եմ հետևողական, այս մարդկանց ասել եմ, հարգելի թեկնածուներ մենք շինծու ընտրություններում ենք մասնակցում, եկեք դուրս գանք և պայքարենք Սերժ Սարգսյանի դեմ, կոչ եմ արել գլխավորել քաղաքացիական շարժում, չէ՞: Անտեսեցին թեկնածուները իմ կոչը, այսօր  ի՞նչ ունենք: Ես տուժե՞լ եմ, ես չե՛մ տուժել, ես ինչ ասել եմ, դա էլ տեղի է ունեցել, հանրությունը ցույց է տվել, որ ինքը չի հանդուրժում այդ ռեժիմին, քվեարկել է  Րաֆֆի Հովհաննիսյանին կողմ: Բայց այսօր մենք երկրում ունենք իրադրություն, որը կարող էինք ունենալ հունվարին, և հիմա ոչ թե Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում կքննարկեր « ինչ-որ» կառավարություն, այլ միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը և իրեն հարակից ուժերը քննարկեին իրական կառավարություն, նոր կառավարություն ձևավորելու հարցը: Ես գտնում եմ, որ ես որպես քաղաքական գործիչ այս բոլոր պրոցեսներում արել եմ այն ամենը, ինչ-որ  ինաձանից կախված էր, և եթե մենք այսօր երկրում ունենք ինչ- որ մի նոր դրություն, գտնում եմ, որ այդ դրությունը կարող էինք ունենալ ավելի շուտ և դրանից ոչ ոք չէր տուժի: Ու ես ինձ տուժած կողմ չեմ համարում»:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles