Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՏԻԳՐԱՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ...

ՏԻԳՐԱՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ...

Օրերս Արամ Խաչատրյան դահլիճում կայացավ համերգ, որի ընթացքւմ հնչեցին Դեբյուսիի, Սեն-Սանսի, Ֆրանկի ստեղծագործությունները: <<Իրավունք>>-ը տեղեկացրել էր այդ մասին: Համերգին իր մասնակցությունն ուներ հանրաճանաչ դաշնակահարուհի Դանիել Լավալը:  Մեզ հետ զրույցում համերգի դիրիժոր ՏԻԳՐԱՆ ՀԱԽՆԱԶՐՅԱՆՆ, ով 2010թ.-ից  բնակություն է հաստատել Կոմի հանրապետությունում ասաց, որ առաջին անգամ չէ իր համագործակցությունը  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իր եւ նվագախմբի միջեւ երկխոսությունը համարում է ստացված. <<Հիանալի նվագախումբ է: Ակնահայտ երեւում է, որ կոլեկտիվում չկան կոնֆլիկտներ, ինչը շատ կարեւոր է: Նման պայմաններում անհնար է ստեղծագործելը>>: Հախնազարյանը նաեւ հավելեց, որ, ի դեպ, Ռուսաստանում էլ հեշտությամբ է լեզու գտնում նվագախմբի անդամների հետ: Իրեն կոնֆլիկտային մարդ չի համարում: Ի դեպ, երկրորդ տարին է, ինչ իրեն նշանակել են Կոմի Հանրապետության օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր:

Տ.Հախնազարյանը <<Իրավունք>>-ին նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմասնակցի Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ համատեղ համերգին` նվիրված երկրաշարժից տուժած զոհերի հիշատակին:

Տիգրան Հախնազարյանը ծնվել է 1978 թ.-ին Երեւանում` երաժիշտների ընտանիքում: Ավարտել է Երեւանի կոնսերվատորիան որպես ջութակահար եւ դիրիժոր: Կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգում պրոֆ. Իլյա Մուսինի դասարանում: Իբրեւ հրավիրյալ դիրիժոր նա համագործակցում է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Դոնեցկի, Կարելիայի, Վոլգոգրադի, Կավմինվոդիի եւ այլ նվագախմբերի հետ: Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles