ՎԱՐՁՈՒ ԱՆԱՌԱԿՆԵՐ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Բանախոսների տեղեկացմամբ, այդ պահի դրությամբ պարոն Դավթյանը տնօրենի միակ թեկնածուն է հանդիսանում: Նախաձեռնող խմբի անդամ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքերով` Դ. Դավթյանի թեկնածությունն առաջարկվել է նախաձեռնող խմբի եւ խմբի համախոհների կողմից. ՙՆրա կողմից տնօրեն դառնալու ցանկություն առանձնապես չի եղել: 21 տարի մարդն աշխատում է քոլեջում, ամենասիրված դասախոսներից մեկն է, լավ գեղանկարիչ է: Մարզերի դպրոցների տնօրեններն էլ իրենց հերթին են նամակներ ուղարկել: Նրա թեկնածությունը կարեւոր է բոլորիս համար, ամբողջ ոլորտն է ճանաչում: Նրա տնօրեն լինելու դեպքում միանգամից մթնոլորտը կփոխվի դեպի լավը: Անկախ նրանից` ով կնշանակվի տնօրեն, եթե դա լինի լեգիտիմ, նշանակում է` մենք բոլորս ցանկացած դեպքում կլինենք այդ անձնավորության կողքին՚,- ասաց Գ. Պողոսյանն ու շտապեց պաշտոնապես հայտարարել, որ նախաձեռնող խումբը որեւէ կապ չունի անձնական հարաբերությունների, քաղաքականության ու կուսակցությունների հետ: