ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉՊԵՏՔ Է ՓՆՏՐԵՆ
Image may be NSFW.
Clik here to view.‘’Ժառանգություն՛՛ կուսակցության հանրահավաքներից կարծես ոգեւորված, այսպես կոչվող, ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներից ոմանք եւ Հայ Հեղափոխական Դաշնակություն կուսակցությունը միացան Րաֆֆի Հովհաննիսյանին: Սակայն այս ոչ պակաս կարեւոր պահին՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, օրինակ ՀՅԴ առանձնացավ ու հանդես եկավ սեփական՝ առանձին ցուցակով: Այն հարցին, թե արդյոք դա ՀՅԴ-ի կողմից մեջքից հարված չէր ՛՛Ժառանգությանը՛՛, ԱԺ ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ պատասխանեց. ՛՛Դրանք իրար հետ կապ չունեցող երեւույթներ են, դաշնակցությունն Ազատության հրապարակում հանդես է եկել հասարակության այն հատվածի կողմից, որը ընդվզում է տեղի ունեցող անօրինականությունների դեմ եւ պահանջում է արդարություն: Ինչ վերաբերվում է ավագանու ընտրություններին միասնական թեկնածույով մասնակցելուն, պետք է հիշեցնեմ, որ հենց դաշնակցությունն է հանդես եկել նման առաջարկով եւ մեր նպատակն էր, որ ոչ իշխանական հատվածը մեկ միասնական ցանկով հանդես գա, թե ինչ պատճառով չստացվեց վստահաբար կարողեմ ասել, որ մեղավորիությունը դաշնակցության մեջ չպետք է փնտրեն: Հենց առաջինը մենք էինք, որ առաջ չէինք քաշում որեւէ ամբիցիա, ցուցակի առաջամարտիկի կամ ցուցակում տեղ ունենալու: Կոռեկտությունից ելնելով ես չեմ անդրադառնա այն հարցին, թե ով է մեղավոր կամ ով չշարժվեց միասնականության քայլերին համընթաց: Դրան թող պատասխանեն այն ուժերը, ովքեր որ մեր առաջարկինըստ էության ըհնթացք չտվեցին: Որեւէ հարված շարժմանը՝ կարող է նման լինել նրան, երբ հիվանդին ցանկանում ես բուժել, ու դրա հետ մեկտեղ լավ մասնագետ բժիշկ ես, բայց հիվանդի հարազատները հանկարծ որոշում են, որ չպիտի խնդիր ունեցողը բուժվի տվյալ բժշկի մոտ: Ոչ լավ արդյունքի դեպքում հարազատները սկսում են քարկոծել բժշկին ասելով, որ նա չառաջարկեց այն տարբերակը, որը 100 տգոկոսով բուժում կերաշխավորեր:
Մենք հանդես ենք եկել քաղաքական հասարակական կյանքը կոնսոլիդացնելու եւ մեկ ճակատով հանդես գալու առաջարկով: Առաջարկել ենք տարբեր մոդելներ: Մնացածն այն մարդկանց խնդիրն է, որոնք չուզեցին կամ էլ չհամաձայնվեցին՛՛:
Իսկ Երեւանի ավագանու ընտրություններում սեփական կշռի ու հնարավորությունների մասին Ա. Մինասյանը նշեց. ՛՛Մեր շանսերը բարձր ենք գնահատում, քանի որ մենք այս ընտրությունները դիմում ենք, որպես հերթական հանգրվան ամբողջական իշխանափոխության գաղափարի շրջանակներում: Վստահ եմ, որ այն թիմը որը ներկայացվելու է, որպես ավագանու թեկնածու՝ թե քաղաքական, թե մասնագիտական եւ թե հասարակական ընկալման տեսկատեից հզոր թիմ է՛՛:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ