ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ
Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող ապրել առանց սկանդալների: Նա կրկին հայտնվել է սկանդալային իրավիճակում: Այս անգամ նա փորձում է ուկրաինացի երգիչ Դմիտրի Դանիլենկոյից բռնի ուժով վերցնել նրա երգը: Երգը Դանիլենկոն գնել է ուկրաինացի կոմպոզիտորից, ով նախապես այն առաջարկել էր Կիրկորովին: Սակայն վերջինս մոտ կես տարի ձգձգում էր համագործակցությունը եւ հստակ պատասխան չէր տալիս: Երգի սեփականության իրավունքները վաճառելուց հետո Ֆիլիպը որոշել է, որ այն պատկանելու է հենց իրեն: ՙՍկզբում ինձ ընկերաբար առաջարկեցին երգը տալ Կիրկորովին, հիմա արդեն պահանջում են՚,- պատմել է ուկրաինացի երգիչը: ՙԵս հարգանքով եմ նրան վերաբերվում, սակայն չեմ պատրաստվում երգս նրան տալ՚:
Մնում է սպասենք, թե վերջապես ու±մ բաժին կհասնի կռվախնձոր դարձած երգը:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
↧
ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ
↧