ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆ. ՙՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ՉԿԱ ՈՐԵՎԷ ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ՚
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով մեղադրվում է նախագահական ընտրություններում իր մրցակցի` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու համար, ցուցմունք է տվել, որումª ՙպնդել է, որ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ ու ակնկալում է, որ գործի քննության արդյունքում կպարզաբանվեն բոլոր հարցերը՚,- այդ մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց էպոսագետի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Ապա հավելեց.
- Նրան առաջադրված մեղադրանքի հիմքում չկա որեւէ վկայի ցուցմունք եւ նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում ներառել է բազմաթիվ փաստարկներ, որոնք անուղղակիորեն Սեդրակյանին կապում են այս գործի հետ:
- Իսկ, որոնք են Ձեր նշած անուղղակի հիմքերը:
- Վարդան Սեդրակյանի կապը հայտնի երկու անձանց հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ