ԱՅՍՕՐ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Image may be NSFW.
Clik here to view.Այսօր պոեզիայի միջազգային օրն է, այդ առթիվ <<Պոեզիայի պուրակի ծրագիրը Երեւանում>> թեմայով երեկ լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: <<Արդեն 14 տարի է, ինչ Յունեսկոյի որոշմամբ աշխարը նշում է պոեզիայի օրը: Անցյալ տարի մենք ուսանողների հետ միասին Տերյանի պուրակում նշեցինք պոեզիայի օրը: Քանի որ Հայաստանը պոեզիայի երկիր է` մենք պարտավոր ենք ներկայացնել աշխարին: Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվում է պոեզիայի միջազգային օր: Տարածաշրջանում բոլոր երկրները, օրինակ` Իրաքը, տարին 2 անգամ անցկացնում են փառատոնը: Արդեն մեր հրավերներին արձագանքել են 30 երկրներից: Փառատոնը տեղի է ունենալու ապրիլի 19-ից-21-ը: Մենք բանակցությունների մեջ ենք Թայլանդի հետ, որպեսզի գրող հրավիրենք նաեւ այնտեղից: Քանի որ Հայաստանը հռչակվել է <<Գրքի մայրաքաղաք>>` բանալիները Երեւանը հանձնելու է Թայլանդին: Երեւան է գալու թուրքիայից պատվիրակ: Պետք է բարի -դրացիական հարաբերությունների մեջ մտնենք մեր թշնամի ստեղծագործողների հետ: Նախատեսվում է բացումը անել Կասկադ-համալիրում, որից հետո հյուրերը կգնան մատենադարան եւ Զվարթնոց: Հյուրերին դիմավորելու է կաթողիկոսը>>:
Ասուլիսի ընթացքում Լ.Անանյանը անդրադարձավ նաեւ Մաշտոցի պուրակում պոեզիայի երեկոյի անցկացման վերաբերյալ իր եւ ակտիվիստների միջեւ տեղիունեցած քննարկմանը նշելով. <<Անկեղծ ասած պոեզիայի պուրակ ստեղծելը համարում եմ փառատոնի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը: Որոշել ենք ընտրել Մաշտոցին հարիր պուրակը կամ Օղակաձեւ այգու որոշ հատված: Քաղաքապետարանը հակված է ստեղծելո ւայդ պուրակը: Յուրաքանչյուր երկիր տնկելու է իր ծառը: Ինձ հետ հանդիպման ժամանակ ակտիվիստները նշում էին, որ չեն ուզում անվանումը փոխվի: Երեւի նրանց կարծիքով իրենց ձեռքբերածը պետք է անվանվի <<Բողոքի>> պուրակ: Մենք նման պուրակներ շատ ունենք, որտեղ հացադուլ, դասադուլ եւ չգիտեմ ինչեր են կազմակերպում>>:
ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ