![]()
Գյուղնախարար ունենք, աշխարհը չունի: Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, երբ սերմերի մասին օրենքի փոփոխությունների շուրջ անցկացվում էին խորհրդարանական լսումներ, հենց որ լսեց տհաճ հարցեր պատգամավորներից, սպառնաց, որ կնեղանա ու կլքի դահլիճը: Դե, սկսվեց նրանից, որ ԱՍԺ գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը դժվար հարցեր տվեց ցորենի սերմացուի շուրջ առկա տհաճ երեւույթների մասին, ուրիշները շարունակեցին, ու նախարարը որոշեց նեղանալ դահլիճից: Զարմանալի է` ախր խորհրդարանական լսումները հենց բոլոր կնճռոտ հարցերը հնարավորինս պարզելու եւ օրենքի նախագիծը հնարավորինս անթերի դարձնելու նպատակ ունեն, այդ պայմաններում ինչպես կարող է ոլորտի պատասխանատու նախարարը իրեն այդպես դրսեւորել:
ՙԿատաստրոֆա կլինի ԲՀԿ-ի համար, եթե առաջադրվի Օսկանյանը՚,- հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ու ճիշտ էլ արել է: Որովհետեւ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ մի նոր տհաճ պատմության մեջ է հայտնվել, որը նույնիսկ ամենահմուտ երեւակայողները չեն կարողանալու ՙքաղաքական հալածանք՚ ներկայացնել: Բանն այն է, որ հայտնի օլիգարխ Միկա Բաղդասարովը երկու տարի առաջ ցեմենտի իր գործարանը վարձակալությամբ հանձնել է Օսկանյանի որդուն`
Ընթերցել...