"ԲՀԿ-Ն ԿՈՐՑՐԱԾԸ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՊԵՏՔ Է ՀԵՏ ԲԵՐԻ"
Image may be NSFW.
Clik here to view.Այսօր ՍԻՄ «Ազդակ» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ խոսելով ներքաղաքական իրողությույններից, «Իրավունքի» այն հարցին թե.
- Պարոն Հարությունյան ԲՀԿ-ն խոր լռություն պահպանեց նախագահական ընտրություններում եւ հիմա բավական ակտիվացել եւ ինչու չէ նաեւ ագրեսիվացել է: Ստացվում է, որ նրանց միայն Երեւանի հարցե՞րն են հետաքրքրում:
- Իմ խորին համոզմամբ ԲՀԿ-ի չմասնակցությունը նախագահականին տակտիկական սխալ էր եւ կորցրածը պետք է ամեն գնով հետ բերեն, որի համար կրկնակի, եռակի եռանդով աշխատել: Ճիշտ չի լինի եթե ասեմ, որ նրանց միայն Երեւանն է հետաքրքրում եւ ցանկացած կուսակցություն, ով ստանում է ժողովրդի ձայնըª մեծ թվով, չի կարելի արդպես կարծել:
- Բայց իրենք չեն ընդունում, որ սխալվել են:
- Դա իրենց կարծիքն է, մարդիկ սխալները դժվար են ընդունում: ԲՀԿ-ի ակտիվացումը լրիվ օրինաչափ է եւ ես չեմ զարմանում, ոչ էլ տխրում:
- Սխալների ուղղո՞ւմ են կատարում:
- Ես խորհուրդ կտայի, որ կուսակցական մրցակցությունը չվերածվի փոխադարձ հայհոյանքների: Կուսակցական առանձին գործիչներ եթե կարծում են, որ իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ են, դա ինչ որ մարդկանց դուր կգա, բայց չեմ կարծում, որ դա գեղեցիկ ժեստ է: Ի վերջո մենք ԲՀԿ-ի հետ բավականին երկար ճանապարհ են գնացել, կիսել դժվարություններ, ուրախություններ, հետեւաբար կցանկանայի, որ քաղաքական մրցակցությունում մեր միջեւ կոռեկտություն պահպանվի: ՀՀԿ-ն շատ համբերատար է այդ հարցում, եւ պետք է մնալ կոռեկտ: Կան մարդիկ ովքեր խոսելուց չեն թաքցնում իրենց թույնը մեր նկատմամբ ու չես հասկանում, դրանք հայ են թե ոչ չնայած ես ժամանակին նրանցից մեկին այլազգի եմ անվանել: Մենք հիանալի հայհոյել գիտենք եւ ամբողջ աշխարհը մեզանից է հայհոյել սովորել, եւ եթե պահում ենք այդ սահմանը ապա դա անում ենք քաղաքական կոռելտության տրամաբանությունից ելնելով:
- Բայց ինչքա՞ն կարող եք դիմանալ:
- Այ որ սկսենք դրա առաջը առնել հնարավոր չի լինի, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Թեման ամբողջությամբ կարդացեք վաղվա «Իրավունք» թերթի համարում: