«ՄԵԶ ԱՐԳԵԼՈՒՄ ԷԻՆ ԽՈՍԵԼ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ»
Այսօր Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր-սեղան քննարկամ ընթացքում Հայաստանի նախկին դիվանագետ Արման Նավասարդյանը կատարեց սենսացիոն հայտարարություն, որ, երբ նա պաշտոնավարում էր 1991-92 թվականներին եվրոպայում, այն ժամանակվա Հայաստանի ղեկավարությունը վերջինիս հանձնարարում էր ցանկացած պարագայում լռել, չարձագանքելով Արցախի վերաբերյալ որեւէ հայտարարություններին: Նա նշեց նաեւ, որ Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը դեռեւս այն ժամանակ մեր դիվանագետները ստանում էին ոչ թե մեր ԱԳ նախարարությունից, այլ Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ այլ օտար պետությունների դիվանագետներից: Կարեւոր ենք համարում հիշեցնել, որ այդ տարիներին երկրի նախագահն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ԱԳ նախարարներն էին ՀՀՇ-ական Վահան Փափազյանը, որին փոխարինեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ