Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԻՆՁ ՀԱՐԱԶԱՏ ԷՐ ԲԱՐԳՐԱՏՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ»

«ԻՆՁ ՀԱՐԱԶԱՏ ԷՐ ԲԱՐԳՐԱՏՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ»

Image may be NSFW.
Clik here to view.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը այսօր հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով իրենք մի քանի քաղաքական ուժերի հետ բանակցություններ են վարել, բայց ի վերջո որոշել են չմասնակցել: Ըստ նրա այսօր Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ, քանի որ նախագահական ընտրությունների վերջակետը դեռ դրված չէ.

«Լավ կլինի մինչև ապրիլի 9-ը կողմերը կարողանան գոնե ճանապարհային քարտեզ մշակել, Աստված չանի, որ այդ օրը բախումներ լինեն: Այսօր Հայաստանը պետք է գնա լուրջ բարեփոխումների, շատ լուրջ և շատ ռադիկալ: Դրա համար անհրաժեշտ է ընդդիմության շատ ակտիվ մասնակցությունը և ընդդիմության կողմից վերահսկվող ֆունկցիաների ուժեղացումը: Ընդդիմությունը պետք է կարողանա պարտադրել: Այն փաստը, որ 37 % ՝ նույնիսկ պաշտոնական տվյալներով, դեմ է քվեարկել, նշանակում է, որ այդ մարդկանց շահը պաշտպանել է պետք և այդ մարդկանց շահը ներկայացնել է պետք ամենուրեք, ոչ միայն ԱԺ-ում:>

Ալեքսանդր Արզումանյանը նաև նշեց, որ «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» կապերը խզված չեն, քանի որ երկու  կուսակցությունն էլ գործում են ընդդիմադիր դաշտում:

«Իրավունք»-ի հարցին, չեն զղջում արդյոք «Ազատ դեմոկրատները», որ ժամանակին փչացրեցին հարաբերությունիմաները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, չէ՞ որ այն ժամանակ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ ընդդիմադիր ընտրազանգվածը կհամախմբվի հենց նրա շուրջ. Ալիկ Արզումանյանը պատասխանեց.

«Աաջինը՝ « Ազատ դեմոկրատներ» և « Ժառանգություն» կուսակցությունների հարաբերությունները խզված չեն, երկու անձերի միջև կա խնդիր, որի պատճառով որոշվեց չշարունակել միասին: Այո կուսակցության ղեկավարները ունեն խնդիր, բայց երկու կուսակցություններն էլ գործում են ընդդիմադիր դաշտում, շարունակում ենք միասին աշխատել և զղջալ այն առումով, որ մաս չենք կազմում Րաֆֆիի վերցրած 37 %-ի, դա շատ կոնյուկտուրային մոտեցում կլիներ: Մեր մոտեցումները հիմնվում են գաղափարների վրա, այդ գաղափարական մոտեցումների մեջ էլ խնդիր կար նախընտրական փուլում, եթե կհիշեք ես այս թեմայով խոսել եմ, որովհետև ինձ ավելի հոգեհարազատ էր Հրանտ Բագրատյանի առաջարկած ծրագիրը, քան այն հռետորաբանությունը, որ սկսվեց կիրառվել ազգայնական և պահանջատիրական առումով: Այդ առումով նորմալ է այդ պրոցեսը, ես Դաշնակցության հետ էլ համագործակցում եմ, ունեմ ընկերներ, բայց անընդունելի է իրենց գաղափարախոսությունը շատ առումներով, կամ իրենց համար՝ մեր գաղափարախոսությունը, այնպես որ զղջալու բան չկա: Եթե ուշադրություն դարձնեք մարդիկ կան, որ փորձում են գնալ  հարթակում երևալու և ես չեմ կարծում որ դա ճիշտ մոտեցում է: Ռուսները ճիշտ խոսք ունեն՝ «չուժոյ պոխմել», մենք նախընտրում ենք պրոցեսներին մասնակցել շատ ավելի կոնստրուկտիվ»:

Ալիկ Արզումանյանը նշեց, որ իրենք անիմաստ են համարում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը, քանի որ մի գործընթացը չավարտված  նոր գործընթաց է սկսվում. « Տարօրինակ է, որ բոլորը այսպիսի պատրաստակամություն հայտնեցին մասնակցել: Այն ուժերը, որոնք սրանից երկու ամիս առաջ ասաում էին, որ ոչ մի իմաստ չունի, հանկարծ բավականին իմաստալից տեսան այս պրոցեսը»:

«Իրավունք»-ի հարցին, փորձել են արդյոք ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով  ընդգրկվել « Բարև Երևան»-ի կազմի մեջ՝ հաշվի առնելով, որ « Բարև Երևան»-ը միայն « Ժառանգության» անդամներին  չի ներառում, այնտեղ կան այլ կուսակցություններից մարդիկ, Ալիկ Արզումանյանը պատասխանեց.

«Ոչ, մենք նման ցանկություն չենք ունեցել, ընդհանրապես ինքնանպատակ չի ավագանիում մեկ հոգի ունենալը»:

«Իրավունք»-ի դիտարկմանը, որ կուսակցության գոյությունը ևս ինքնանպատակ չի լինում, բայց «Ազատ դեմոկրատները» փաստորեն իրենց դուրս են դնում քաղաքական պրոցեսներից և զրկվում իշխանական լծակների տիրապետելու հնարավորությունից,Ալիկ Արզումանյանը պատասխանեց.

«Դա կարծում եմ մեր պրոբլեմն է, ցանկություն ունեք անդամագրվեք կուսակցությանը, եկեք ներքին ռեֆորմներ անենք, միասին մտածենք՝ շատ շնորհակալ կլինեմ»:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles