Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՙԲՀԿ ԱՎԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿՐՏՍԵՐՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

$
0
0

ԲՀԿ ԱՎԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿՐՏՍԵՐՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

Երիտասարդ քաղաքական գործիչները քաղաքական ասպարեզում, մեղմ ասած, ՙնորամուծություններ՚ են մտցնում: Արի ու տես, որ մեր օրերում կուսակցական ՙծանրակշիռ՚ պատասխաններ տալիս են ոչ թե ԱԺ խմբակցության ղեկավարները կամ ակտիվ պատգամավորները, այլ օրինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորների օգնականները: Ինչեւէ, փողոցային բառապաշարով վարչապետի եւ ՀՀԿ-ականների մասին գրավոր տեքստեր տարածելու երիտասարդ ԲՀԿ-ականների, այդ թվում նաեւ պատգամավորների վարքագծի վերաբերյալ, ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ավագ պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ.
- Ես չեմ ընդունում, եւ նման տեքստեր չեմ կարդում:
- Նույնիսկ, եթե դրանք ԱԺ ԲՀԿ երիտասարդ պատգամավորնե±րն են գրում:
- Կապ չունի, ես չեմ հետաքրքրվում:
- Այնուամենայնիվ, ի±նչ կհորդորեք նրանց:
- Դե, ես չէ, որ պետք է հորդորեմ նրանց: Կարծում եմ, դա այն թեման է, որտեղ մենք հաճախ տարբեր, ոչ արժանի հարաբերություն ենք ստեղծում: Դա ինձ համար որպես մարդ ընդունելի չէ: Թեպետ, ճիշտն ասած, տեղյակ չեմ դրանից` Ձեր հարցի վրա հիմնվելով եմ ասում:
- Տարբեր քաղաքական ուժերի երիտասարդների փոխադարձ վիրավորանքները, արդյո±ք ընդունելի ձեւաչափ է քաղաքական դաշտում:
- Ես ծանոթ չեմ, չեմ կարդում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles