Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԷՐ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՀԵԼ՚

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԷՐ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՀԵԼ՚

՛ՙՇատ շփվող փեսա ունեինք, ինչ եղավ երկու օրվա մեջ եղավ: Կինը պատմում է, որ ինքնասպանությունից երկու օր առաջ արդեն սկսել էր իրեն տարօրինակ պահել, տանեցիների հետ չէր շփվում, մինչեւ լույս նստում էր մթության մեջ, ոչ մի հարցի չէր պատասխանում, մենակ մի բան էր ասում. ՙՄի մտածեք էս էլ կանցնի՚: Դեպքի օրը առավոտյան կնոջը ասել է. ՙՉմտածես Իվետ ջան, սաղ լավ ա՚, ու դուրս ա եկել՚,- անդրադառնալով մարտի 15-ին Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում 22-ամյա երիտասարդի ինքնասպանություն գործելու դեպքին, մեզ հետ զրույցում պատմեցին 22-ամյա Ռուստամի կնոջ` 18-ամյա Իվետայի հարազատները: Ով, ինչպես նշում են հարազատները, մինչեւ օրս դեռ չի կարողանում հավատալ, որ ամուսինը այլեւս չկա:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին հերթական ինքնասպանության դեպքն էր գրանցվել Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Գիշերը ժամը երկուսի սահմաններում  գյուղի տներից մեկի անասնագոմում` կախված վիճակում հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Ռուստամ Խ.-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles