Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԿԱՄԱ ԹԵ ԱԿԱՄԱ ՀՀԿ-Ի ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ՚

$
0
0

ՙԿԱՄԱ ԹԵ ԱԿԱՄԱ ՀՀԿ-Ի ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ՚

Ապրիլին սպասվում է հանրահավաքաշատ ամիս: ՙԺառանգությունը՚ շտապել է արտոնություն ստանալ քաղաքապետարանից եւ եւս մեկ ամիս ՙբնակվել՚ Ազատության հրապարակում, ոմանք՝ միգուցե գիշերակացով: Ի վերջո, թե առաջիկա Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար ամեն օր Ազատության հրապարակում հանրահավաք անելը մի՞թե արդյունավետ տարբերակ է, ՙԻրավունքը՚ պարզեց ՙՍոցիոմետր՚ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.
-Ոչ, որովհետեւ, եթե ոտքիդ տակ մեխ է լինում ու ամեն օր ծակում է, այդ տեղը թմրում է ու դառնում անզգա: Դրա համար, եթե հանրային կարծիքն անընդհատ մատնանշում ես, այն դառնում է անհետաքրքիր:
- Պարոն Ադիբեկյան, իսկ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելով Վարդան Օսկանյանի պես առաջին դեմքով` կարո՞ղ է նկատելի արդյունքի հասնել, թե՞ փայլուն ձեւով կտապալվի:
- Մեկ շաբաթ հետո այդ հարցին ավելի հստակ կպատասխանեմ: Բայց կանխատեսումն այն է, որ ընդդիմադիր էլեկտորատի Վարդան Օսկանյանին բարձր գնահատելը կասկածի տեղիք է տալիս: Ճիշտն ասած, ինձ թվում է, որ շատ անհաջող է ընտրված ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի առաջին տեղը, ՙԲարեւ Երեւան՚ դաշինքում Արմեն Մարտիրոսյանի առաջին տեղը եւ ՀԱԿ-ում` Վահագն Խաչատրյանինը: Այնպիսի տպավորություն է, որ ուզում են քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց ֆոնի վրա երեւա ավելի պայծառ: Կամա թե ակամա, նրանք Հանրապետականի ջրաղացին ջուր են լցնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles