ԱԶԴՎՈՒՄ ԷՐ, ԵՐԲ ՀԱՅ ՄԱՐԴԻԿ
ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ
![]()
Երեկ մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ծննդյան օրն էր: Տարիներ առաջ ՙԻրավունքի՚ հետ զրույցում Խորեն Աբրահամյանի քույրը` ՋԵՄՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, պատմում էր, որ եղբոր ծնվելիս նա երեք ու կես տարեկան է եղել, բայց հիշում է. ՙԱռավոտյան, երբ Խորիկը ծնվեց, ես կողքի սենյակից լսեցի, որ ինչ-որ մեկը գոռաց` տղա է: Երբ հորեղբայրս բոլորին տեղյակ է պահել այդ մասին, չեն հավատացել, կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է անում... Խորիկը, իրոք, անսահման հումոր ուներ, նա հումոր անելիս չէր ծիծաղում, բայց նրա հումորն այնքան շատ էր, որ դիմացինը ծիծաղից ուշաթափ էր լինում՚:
Իսկ դերասանի դստեր` դերասանուհի ԹԱՄԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հուշերում ապրիլի 1-ը վերածվել է աստղային երեկոյի. ՙԱյդ օրը արվեստի աշխարհի մարդիկ մեր տանն էին լինում: Սովորաբար ապրիլի 1-ին նա մեզ հասցնում էր խաբել ոչ թե դաժանորեն, ինչպես հիմա են անում, այլ շատ համով ու թեթեւ ստով:
Ընթերցել...