Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՙՙԱՅԴՊԻՍԻ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼՈՎ` ՄԵՆՔ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՅԸՆԹԱՑԸ՚

ՙԱՅԴՊԻՍԻ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼՈՎ` ՄԵՆՔ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՅԸՆԹԱՑԸ՚

Image may be NSFW.
Clik here to view.
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, սովորության համաձայն, գցում-բռնում ու կրկին իր քաղաքականությունից եւ ընդհանրապես տրամաբանությունից դուրս հայտարարությամբ հիշեցնում է իր մասին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՙՎստահ եմ, որ պարոն Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին նախատեսված երդմնակալության արարողության ժամանակ կարժանանա Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությանը եւ միանգամայն հնարավոր եմ համարում, որ կաթողիկոս Արամ Ա-ն էլ իր ներկայությամբ պատվի պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի զուգահեռաբար կազմակերպվելիք երդմնակալության արարողությունն ու իր օրհնությունը հայտնի վերջինիս...՚:
Այնուամենայնիվ, թե տեսականորեն որքանո՞վ է հնարավոր, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը կգա ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին իր օրհնությունը հայտնելու, ՙԻրավունքը՚ հարցով դիմեց ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ.
- Չեմ կարծում, թե Արամ կաթողիկոսը նման քայլ անի, որովհետեւ դա կնշանակի հայ ժողովրդին բաժանել երկու հատվածի: Եվ ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ հայ պետականությունը երկու մասի բաժանել, այսինքն` երկու իշխանությո՞ւն ենք մենք ձեւավորում: Կարծում եմ, շատ ավելի ճիշտ կլինի, որ բանակացության սեղանի շուրջ նստելով` հարցին լուծում տրվի, քանի որ նմանատիպ բանի մասին մտածելն անգամ մեղք է: Այնպես որ, չէի ուզենա, որ նման բան կատարվեր, որովհետեւ պետությունը չի՛ կարելի երկու մասի բաժանել:
- Փաստորեն, կարծում եք, որ Արամ 1-ին կաթողիկոսն ընդունակ չէ՞ այդպիսի քայլի:
- Արամ կաթողիկոսը, որը գոնե իր ելույթներով միշտ աչքի է ընկնում որպես հայրենասեր, ազգասեր անձնավորություն, ինչպիսին, ընդհանրապես, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներն են, չեմ կարծում, թե նման քայլի գնա, որովհետեւ այդպիսի քայլ կատարելով` մենք վտանգում ենք մեր գոյընթացը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles