Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՕԵԿ-Ը ՊԱՐՏՎԵԼՈՒ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՙՕԵԿ-Ը ՊԱՐՏՎԵԼՈՒ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Չնայած նրան, որ ՕԵԿ-ը կոալիցիայի մեջ է, այդուհանդերձ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է: Իսկ մտավախություն չունի±, որ կպարտվի ՙԺառանգությանը՚: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նախ ՙչհասկացավ՚ հարցը. ՙԻ±նչ է նշանակում մտավախություն. մենք որեւէ մտավախություն չունենք, հետեւաբար չէինք մասնակցի այս ընտրություններին՚: Դե, ամեն դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում հավաքել է կես միլիոն ձայն, արդյոք հիմա դժար չի լինի նրանց հաղթելը` հարցին պատգամավորը պատասխանեց. ՙԵրեւանի ընտրությունները ունեն իրենց առանձնահատկությունները: Հիմա իրենք իրենց կոչով են մասնակցում, մենք էլ` մեր կարգախոսով,  եւ պայքարում ենք հաղթելու համար՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles