ՙՐԱՖՖԻԻ ՔԱՅԼԵՐԸ ՆՄԱՆ Է ՀՐԱՆՈԹՈՎ ՃՆՃՂՈՒԿ ԽՓԵԼՈՒ՚
Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում առաջադրված կուսակցությունների այս պահին ունեցած վարկանիշների վերաբերյալ ՙԻրավունքը՚ փորձեց նախնական տվյալներ ստանալ ՙՍոցիոմետր՚ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ, սակայն.
-Դա դեռ մշակման ընթացքում է, երբ պատրաստ լինի, այդ ժամանակ կարող ենք հրապարակել: Մինչեւ մենք ընդհանուր պատկերը չկարողանանք վերաստեղծել, այդ վարկանիշները ուղղակի չենք հրապարակի, որովհետեւ պետք է այդ թվերը հիմնավորված ասենք: Ամեն դեպքում, այս շաբաթվա մեջ մենք կունենանք տվյալներ:
- Րաֆֆի Հովհաննիսյանը ակտիվ հանրահավաքներ է անցկացնում մարզերում, թեպետ առաջիկա ընտրությունները զուտ երեւանցիներին է վերաբերում: Սա ձայներ կբերի± Հովհաննիսյանի թիմին:
- Ավագանու ընտրություններում իր ձայները կնվազեն: Իսկ ինչ վերաբերում է ձեր ասածին, դա նման է հրանոթներով ճնճղուկ խփելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ