ԵՌԱԳՈՒՅՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆԱԵՎ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Մարտի 24-27-ը Իտալիայում տեղի ունեցած միջազգային մրցույթ-փառատոնում կրկին հաղթականորեն ծածանվեց հայոց եռագույնը: Մեր երկիրը ներկայացնող դասական մեներգիչ, տենոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգիչ Կարեն Զոհրաբյանը վերադարձավ Գրան Պրիով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեր մասնակիցն ու նրա պրոդյուսեր Երևանի պետական կոնսերվատորիայի հայ երգեցեղության բաժնի դոցենտ, Հայաստանի ՙՖոլկ՚ բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Գալստյանը պատմեցին երգչի ինչպես նախկին հաջողությունների, այնպես էլ այս մրցույթի մասին:
ՙՉնայած բազմաթիվ դժվարություններ եղան Իսպանիայի մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, բայց այնուամենայնիվ, Կարեննին հաջողվեց Իտալիայի բեմից հնչեցնել 3 ստեղծագործությունª Էդգար Հովհաննիսյանի ՙԷրեբունի Երևան՚, Կյարայիª ՙLa spagnola՚, ԲիկսիոյիªՙParlami d’amore, mariu՚,-ասաց երգչի պրոդյուսերը:
Պատասխանելով ՙԻՐԱՎՈՒՆՔԻ ՚ այն հարցին, թե այլ երկրների արվեստից հայերիս ի՞նչ է պակասում, երգիչն ասաց, որ Հայաստանի մշակույթին այլազգիներից ոչինչ վերցնել պետք չէ, մենք բացառություն ենք մեր կուլտուրայով և, ՙիտալիաները՚ իսկապես կարող են զարմանալ հայի արվեստով:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ