ԵՐԲ ՁԱՅՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.Ապրիլի 15-ին Հ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա <<ՄԻՀՐ>> թատրոնի <<Շարժման երաժշտություն>> նախագիծ – ներկայացման շնորհանդեսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է թատրոնի դերասանուհի ՇՈՂԵՐ ՄԼՔԵ-ԳԱԼՍՏՅԱՆԸ`հավելելով, որ <<Շարժման երաժշտություն>> ներկայացումը բացահայտում է պարի ձայնը. <<Երաժշտությունը և շարժումը միաձուլվում են պարողի գործողությունների մեջ: Ամեն շարժում ունի իր ձայնը, իսկ ձայնը վերածվում է երաժշտության: Մենք կարևորում ենք շարժումը, որը տանում է երաժշտության, այլ ոչ թե երաժշտությունը, որը տանում է շարժման>>, -նշել է դերասանուհին: Ի դեպ, մուտքը թատրոն ազատ է: Նախագծի իրականացմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ