Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԱԵՍՏՐՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է…

$
0
0

ՄԱԵՍՏՐՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է…

Շաբաթվա, թերեւս, ամենաաղմկահարույց լուրերի կիզակետում հայտնվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի /ՀՊՖՆ/ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, մաեստրո ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ: Ըստ պտտվող լուրերի, համոզմունք կար, թե Թոփչյանին, ինչ-ինչ պատճառներով ազատել են աշխատանքից: ՀՊՖՆ պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՊԱԴԱՐՅԱՆԸ <<Իրավունք>>-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունն  այս առիթով պաշտոնապես հերքել է վերոնշյալ լուրերի իսկությունն ու նշել, որ մաեստրոն այս պահին գտնվում է Գերմանիայում. երկու խոշոր համերգ է ղեկավարել: Պադարյանը նաեւ հավելեց, որ Թոփչյանը Երեւան կժամանի վաղը՝ նոյեմբերի 30-ին: Իսկ դեկտեմբերի 7-ին մաեստրոն կղեկավարի երկրաշարժից տուժած զոհերի հիշատակին նվիրված համերգը: Ծրագրում կհնչեն Պ.Չայկովսկու, Տ.Մանսուրյանի ստեղծագործությունները:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles