Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Ռ. Ահարոնյանը ոչ մեկին «կուլակաթափ» չի անի

$
0
0

Ռ. Ահարոնյանը ոչ մեկին «կուլակաթափ» չի անի

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ « Ժամակի էություն» («Суть Времени») սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեց, որ իր շարժմանը միացած 5 կուսակցությունների և մի քանի տասնյակ հ/կ-ների մասնակցությամբ այսօր տեղի կունենա ժողով, որի ժամանակ  իր՝ ՀՀ նախագահական ընտրություններին  առաջադրվելու մասին իր որոշումը կհաստատվի: Ահարոնյանը հրաժարվեց նշել այդ կուսակցությունների անունները, քանի որ, հավանաբար դրանք հերթական նորելուկ, թիթեռի կյանք ունեցող և ոչինչ չասող քաղաքական կուսակցություններից են: Իր ընտրազանգվածի և շանսերի մասին խոսելիս նա նշեց, որ ժողովրդի 80%-ը սոցիալիստական գաղափարախոսության կարոտ ունի: Սոցիալիստական շարժումը հիմնադրվել է Ռուսաստանում և այսօր, շարժման կոորդինատորի խոսքերով մեծ կշիռ ունի: «Մեր կազմակերպության վերջնական նպատակն է «Էս Էս Էռ 2» ստեղծումը: Նույն գաղափարախոսությունը սոցիալիզմի ձևափոխված Չինաստանի մոդելով, ձևափոխված համակարգով: Նախքին Սովետական միության 14 հանրապետություններում այս կազմակերպությունը արդեն գործում է: Մեր մոտ դեռ կոորդինացում է գնում տվյալ կազմակերպության և ես կոչ եմ անում բոլոր սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցություններին միանալ սոցիալիստական շարժմանը: Ինձ համար շատ տարօրինակ է, ոնց կարող են լինել ընդդիմության մեջ և ընդհանրապես իրանց կոչեն ընդդիմություն կապիտալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները»:

Ռ.Ահարոնյանի խոսքերով իր առաջադրման բուն նպատակը ապացուցելն է, որ Հայաստանում կա իսկական ընդդիմություն՝ ընդդիմություն սոցիալիստական: «Իշխանությունը պետք է լինի խորհուրդների, խորհու՛րդը պետք է ղեկավարի՝ ոչ թե անհատ մարդ: Ընտրվելուց հետո մենք անց ենք կացնելու հանրաքվե՝ լուծարելու նախագահի պաշտոնը ընդհանրապես: Պետք է լինի Գերագույն խորհուրդ կամ Ազգային ժողով, որը որ ղեկավարելու է»:

Խոսելով Կոմունիստական կուսակցության մասին Ահարոնյանը հայտարարեց, որ չկա այդպիսի կուսակցություն, այն շատ թուլացած է: ՀՅԴ-ի մասին խոսելիս, նշեց. «Իհարկե Դաշնակցությունն էլ է սոցիալիստական: Դաշնակցությունը, որը 5 տարի եղել է կոալիցիայի մեջ, կապիտալիստական կոալիցիայի մեջ, հետաքրքիր է ինչ հարցով է զբաղվել, ինչ կարող է անել սոցիալիստը կապիտալիստական կոալիցիայի մեջ»: Շարժման կոորդինատորը նշեց, որ կոչ է արել կոմունիստական կուսակցությունների միանալ իրեն, սակայն դա տեղի չունեցավ, իսկ պատճառների մասին նա չցանկացավ խոսել:

Ահարոնյանը համոզմունք հայտնեց, որ իր ընտրվելու դեպքում բոլորը հավասար են ապրելու: Լրագրողի հարցին, արդյոք Ահարոնյանը պատրաստվում է «կուլակաթափ» անել բոլորին ընտրվելու դեպքում, նա պատասխանեց, որ «կուլակաթափ» չի անի, բոլորը իրենց կամքով կբերեն կհանձնեն իրենց ունեցվածքը պետությանը:

«Իրավունք»-ի հարցին, թե ինչպես է Ահարոնյանը վերաբերվում ԲՀԿ-ին, չէ որ ժամանակին նա ջանքեր չէր խնայում  ԲՀԿ-ի շարքերը մտնելու համար, ինչը սակայն տեղի չունեցավ, այսօր ԲՀԿ-ն նո՞ր է դարձել կապիտալիստական,Ահարոնյանը պատասխանեց. «2000թ.-ից ես որպես անհատ մարդ փորձել եմ համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ՕԵԿ, ՀՀԿ, ԲՀԿ,  և մնացած: Իմիջիայլոց ասեմ, բոլոր կուսակցություններից ես մի մեծ զանգված բերել եմ ինձ մոտ, ՀԱԿ-ից էլ: «Առաջադիմական» կուսակցությունը միավորվեց ԲՀԿ-ի հետ, այդպես, «Առաջադիմական» կուսակցության հետ միավորվեցինք, որոշ հարցեր քննարկվեց և Տիգրան Ուրիխանյանի հետ մենք լեզու չկարողացանք գտնել: Այն թիմը, որը այդ պահին կանգնած էր իմ կողքը, պատրաստ էր համագործակցելու ԲՀԿ-ի հետ, բայց համագործակցություն չկայացավ»: Այսօր նա այլևս չի ցանկանում համագործակցել ԲՀԿ-ի հետ, որովհետև ԲՀԿ-ն կապիտալիստական է իսկ իրենք՝ սոցիալիստական:

«Իրավունք»-ի հարցին, թե ինչպիսին են փոխհարաբերությունները Տիգրան Ուրիխանյանի հետ, Ահարոնյանը պատասխանեց՝ ոնց որ միշտ սառը:

Նշենք, որ պարոն Ահարոնյանը եղել է ՀԱԿ անդամ, զբաղեցրել է Տիգրան Ուրիխանյանի պաշտոնը, երբ վերջինս լքել էր կուսակցությունը, սակայն իր գործունեությամբ առաջացրել էր կուսակիցների դժգոհությունը և լքելով ՀԱԿ-ը փորձել էր ապաստան գտնել ԲՀԿ-ում՝ Գագիկ Ծառուկյանին առաջարկելով իր թիմակիցների մոտ  400 ձայները: Տեսնելով, որ իր սիրո խոստովանությունը չի ընդունվում ԲՀԿ-ի կողմից, Ահարոնյանը որոշել է կոմունիզմի գաղափարախոսությամբ, «միայնակ»  առաջ գնա՝ մինչև նախագահական աթոռ, իսկ իրականում նա հույսը դրել է ռուսաստանյան «Ժամանակի էություն» շարժման վրա:

Հենց նման  «ճկուն» քաղաքականություն ունեցող գործիչներին է Խորհրդային Կոմունիզմի հիմնադիր Վլադիմիր Լենինը անվանել «քաղաքական պոռնիկներ»:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles