Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈԶԻ ՄԻՍ

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈԶԻ ՄԻՍ

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ական ձայներ հավաքելու բաղադրատոմսը, փաստորեն, այդքան էլ բարդ չէ. վերցնում ենք անձնագիրը, մեկ կգ խոզի մսի համար պատրաստում 1800 դրամ, գնում Աջափնյակ, մտնում խանութ ու գնում խոզի միս` էժան, արագ, որակով, վերջում էլ քվեարկում ԲՀԿ-ի օգտին:
Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, ըստ մեր աղբյուրների փոխանցման, այժմ ջերմեռանդորեն լծվել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ական ՙձայներ՚ գնելու գործընթացին: Ինչպես նշում է նույն աղբյուրը, Աջափնյակի մի շարք խանութներում նա էժան գնով խոզի միս է տալիս, որը վաճառվում է հետեւյալ պայմանով` գնորդն իր անձնագրային տվյալները կտա եւ կխոստանա առաջիկա ավագանու ընտրություններին իր քվեն տալ ԲՀԿ-ին: Ի դեպ, այս ՙնախընտրական ճկուն զեղչերին՚ կարող են մասնակցել եւ 1800 դրամանոց խոզի միս ուտել, միմիայն Աջափնյակի բնակիչները:
Վերոնշյալ նախընտրական ՙաննախադեպ ակցիայի՚ մասին լուրերի վերաբերյալ, ՙԻրավունքը՚ դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ. ՙԵս այդպիսի տեղեկատվություն չունեմ եւ հակված չեմ հավատալու այդ ասեկոսեներին՚:
Ինչեւէ, ամեն դեպքում, եթե այս ամենն իրականություն է, ընտրությունից ընտրություն` տրակտորներից անցումը խոզի մսին, պետք է ընդունել, որ կրեատիվ մոտեցում է ԲՀԿ-ի կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles