Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Հովիկ Աբրահամյան. Հայաստան-Չեխիա համագործակցությունը վերելք է ապրում

Հովիկ Աբրահամյան. Հայաստան-Չեխիա համագործակցությունը վերելք է ապրում

Image may be NSFW.
Clik here to view.
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա այցը միջպետական հարաբերությունների զարգացման առումով: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Չեխիայի հետ, հաշվի առնելով նաև այն ընդհանուր նպատակները, որ Հայաստանը հետապնդում է Արևելյան գործընկերության շրջանակներում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշել է, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է և Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ գործընկերային հարաբերություններ են հաստատվել երկու երկրների խորհրդարանների միջև` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: ԱԺ նախագահը կարևորել է փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Շվարցենբերգը գուհունակությամբ նշել է, որ Հայաստան-Չեխիա համագործակցությունը վերելք է ապրում, ինչը դրսևորվում է քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ և տարբեր ոլորտներում փոխգործակցությամբ: Նա նույնպես կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, հետընտրական գործընթացներին: Չեխիայի արտգործնախարարը կարևոր է համարել, որ բոլոր միջազգային կառույցները բարձր գնահատական են տվել հայաստանյան նախագահական ընտրություններին և հույս հայտնել, որ դիտորդների կողմից արձանագրված որոշակի թերությունները կշտկվեն:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային հարցերի, երկուստեք շեշտելով, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles