Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻՆ

$
0
0

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻՆ

Այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջպառլամենտական վեհաժողովի եւ եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի համատեղ կազմակերպած կոնֆերանսում, որը կոչվում է <Եվրոպան առանց բաժանարար գծերի>, ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը, ով ասել է այնպիսի մի միտք, որը զարմանք է առաջացրել, թե ԱՊՀ եւ թե եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների, պատգամավորների մոտ: Վերջինս մասնավորապես ասել է, որ նա չի հասկանում, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն եւ ինչ է նշանակում ազգային փոքրամասնության իրավունքի պաշտպանություն: Ըստ Ադրբեջանի փոխնախագահի, այն քաղաքացիները ովքեր ապրում են այս կամ այն երկրում, 21 դարում նրանք համարվում  են տվյալ պետության ներկայացուցիչ, այլ ոչ թե մի պետության մեջ կարող են ապրել տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Այս ամենը հատկապես զարմացրել է ՌԴ-ի ներկայացուցիչներին, ովքեր րոպեներ առաջ կոնֆերանսում բարձրացրել են ռուս ազգային փոքրամասնությունների հարցը՝ մերձբալթյան հանրապետություններում: Այս մասին www.iravunk.com  կայքին փոխանցեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ՝ Սանկտ Պետերբուրգից: Պատգամավորը նաեւ նշեց, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, որ 1920 թվականին Ադրբեջանը դեմոկրատական հանրապետություն էր, որը բռնազավթվեց ըստ էության ռուսների կողմից եւ իրենց ժողովրդավարության ծիլերը ոչնչացվեցին: Իսկ ահա 1993 թվականին Ադրբեջանը գտնվում էր կործանման եզրին, մի տեղ ստեղծվել էր թալիշական պետություն, մի տեղ մեկ այլ հանրապետություն եւ ոչ ոք չի օգնել այդ ժամանակ Ադրբեջանին, ինչը խոր վերք է թողել Ադրբեջանի փոնախագահի եւ իր երեխաների հոգում:

Նույն ամբիոնից ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշելով, որ. <Եվրոպան իսկապես պետք է միանա բաժանարար գծերի եւ անընդունելի է, երբ եվրոպայում հնչում են ագրեսիայի սպառնալիքներ եւ նման շատ անընդունելի երեւույթներ>:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles