ՙՀԱՆՈՒՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ
Օրերս խմբագրություն էին դիմել միայնակ մայրեր, ովքեր պատրաստվում են առաջիկա զորակոչին բանակ ճանապարհել իրենց զավակներին: Վերջիններս համոզված էին, որ իրենց որդիները պետք է ծառայեն տանից առնվազն 60 կմ հեռավորության վրա, սակայն Զինկոմիսարիատում նրանց տեղեկացրել էին, որ օրենքը փոխվել եւ եթե առաջներում այդպես էր, ապա հիմա կծառայի 150-170 կմ հեռավորության վրա: Նրանք փորձել են զինկոմիսարիատներից պարզել, թե ինչու է օրենքում նման փոփոխություններ կատարվել, ինչի հետ է դա կապված, սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն ստացել:
Միայնակ մայրերի մտահոգությունները ներկայացրեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, մեր այն հարցին, թե ինչի± հետ է կապված նման փոփոխությունը, պատասխանեց.
- 150 կմ-ից քիչ տարածությունը չէր կարողանում ժամանակակից պահանջների համապատասխան ապահովել զորակոչի հիմնական կազմակերպումը, այսինքն` խոչընդոտում էր զորակոչի կազմակերպմանը: Զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանի, որի մեջ մտնում է նաեւ զորակոչի ապահովումը, բարեհաջող իրականացման համար ընդունվել է ընդունված օրենսդրական որոշումը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ