Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԾԵՐՈՒԹՅՈՒՆՍ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

$
0
0

ԾԵՐՈՒԹՅՈՒՆՍ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առաջին անգամ Երեւանում, ընդհամենը մեկ ներկայացմամբ հայ երաժշտասերներին կներկայցվի կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի <<Լարինդան եւ Վանեսիոն>> կատակերգական օպերան: Այդ առիթով լրագրողներին հանդիպեցին օպերայի գլխավոր դերակատարներ՝ միջազգային բեմերում մեծ հաջողություններ ունեցած Ան Շարլոտ-Մոնվիլը, բեմադրիչ Բրունո Ստրեֆը եւ մեր  հայրենակից, միջազգային մրցույթների դափնեկիր, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը:

Մ. Ամիրխանյանը իր խոսքում փաստեց. <<Արվեստն է կապում մեզ եւ Ֆրանսիային: Բարոկկո ոճի օպերա առաջին անգամ է կատարվում մեր երկրում: Համոզված եմ, որ մեզանից քչերը գիտեն, որ Վիվալդիի, Բոնուչիի, Ալբոնիի պես հանճարեղ կոմպոզիտորները այնքան հետաքրքրված են եղել հայ արքաներով, որ ստեղծագործություններ են գրել՝ ոգեշնչվելով հայ արքա Տիգրան Մեծի կերպարով: Ադոլֆ Հասսեն նույնպես օպերա է հեղինակել մեր արքային նվիրված: Ես մեծ պատիվ ունեմ ներկայացնելու նրա գործերից մեկը: Երբ արթնանում եմ ամեն անգամ ինձ հարց եմ տալի՝ ի՞նչ կարող եմ անել իմ երկրի համար: Հենց այս օպերայով ցանկացա կիսվել հայ երաժշտասերների հետ>>:

Թե՞ հասարակության, որ տարիքային զանգվածին հասու կլինի այս օպերան՝ Մ. Ամիրխանյանը նշեց. <<Օպերան բարդ չէ: 4 տարեկան Մոցարտը ստեղծագործություն է գրել եւ այն ներկայացրել է դասական տարբերակով եւ դրանից հետեւություն, որ 9 տարեկան երեխայի համար այս օպերան հասանելի է>>:

Ան  Շարլոտ-Մոնվիլը իր կարծիքը հայտնեց հայ գործըկերոջ մասին  նշելով.<<Ես հիացած եմ իրենով եւ այն էներգիայով, որը ստեղծում է նա: Մենք ամեն անգամ բացահայտում ենք իրար: Այս արտիստական հանդիպումը տալիս է ճառագայթում եւ բուրմունք>>:

Բաս-բարիտոն Մ. Ամիրխանյանը ապրելով եւ ստեղծագործելով օտար երկրում երբեք չի մոռացել հայ լինելու մասին: Այդ առիթով փաստեց. <<Ինչքան ուրիշ ծափահարություններ լինեն՝ քո երկիրը ավելի հարազատ է: Ես չեմ փոխել ո՛չ անունս, ո՛չ ազգանունս՝ դարձել եմ հայտնի հայի կերպարով: Ինքս ինձ չէի կարող խաբել, եթե նույնիսկ օտար անունով ավելի ճանաչված լինեի: Ես ծերությունս պատկերացնում եմ Հայաստանում, իսկ աշխատանքային գործունեությունս՝ ինքնաթիռներում>>:

Մ. Ամիրխանյանը եւ Ան  Շարլոտ-Մոնվիլը ասուլիսի ընթացքում իրենց ձայնով հիացրեցին լրագրողներին:

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles