Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ՚

$
0
0

ՙԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ՚


Երեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրն էր ՙՔայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության՚ կենտրոնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ, ով լրագրողներին փոխանցեց, որ. ՙԵթե ամփոփենք, վերլուծենք ամբողջ աշխարհի իրավիճակը ապա ցանկացած քաղաքական ուժ, այսօրվա դրությամբ, գերտերությունների ձեռքերում դառնում է խաղալիք: Այն, ինչ կատարվեց ընտրությունների ժամանակ Ուկրաինայում, Վրաստանում, Սերբիայում, արաբական երկրներում, այստեղ միանշանակ ընտրությունների բոլոր գործընթացներում խառնված էին գերպետությունները, որոնք ակտիվորեն օգտագործել են կրոնական կազմկերպություններին: Եվրոպական պետություններում օգտագործվել են հիմնականում խարիզմատիկ կրոնական ուժերը, Ուկրաինայում` ՙԱստծո դեսպանատունը՚, Վրաստանում` ՙԱստծո խոսքը՚ եւ այլն: Սրանից ստացվում է, որ երբ ասում ենք ընտրակաշառք բաժանել, ապա տվյալ դեպքում երաշխիք չկա, թե այդ մարդը կգնա կընտրի տվյալ ուժին, թե` ոչ:

Իսկ երբ ինչ-որ կրոնական կազմակերպության հովիվ հրահանգ է տալիս, որ պետք է գնանք եւ ընտրենք այսինչ ուժին, դա պետք է պարտադիր կատարվի: Տվյալ դեպքում քաղաքական ուժերին ավելի ձեռնատու է օգտագործել կրոնական կառույցներին, քան թե անհատապես մարդկանց մոտենալ՚:
-Պարոն Ամարյան, մեզ մոտ վերջին իրադարձություններում եւս ներգրավված են եղել Ձեր կողմից նշված կառույցները:
- Այո, խառնված եղել են, որոնք պատկանում են քրիստոնեական աղանդավորական շարժումներին, ինչպես նաեւ` այդ կառույցների միջոցով նաեւ ֆինանսավորվում են այդ քաղաքական ուժերը:
- Իսկ ինչպես է դա արտացոլվում:
- Վերջին երկու շաբաթվա մեր կենտրոնը ակտիվորեն ուսումնասիրել է բարեգործական ծրագրերը, որտեղ կան բազում կրոնական կազմակերպությունների բարեգործական ծրագրեր: Ըստ իրենց հիմնական ծրագրերի` պարտավոր են ստացված օգնությունները բաժանել իրենց ներկայացուցիչներին: Բայց իրականում, երբ գալիս է այդ բարեգործական օգնությունը, ասենք ՙսեքնդ հենդ՚ հագուստները, իսկ դուք գիտեք, որ կառավարությունը ազատում է նրանց բոլոր հարկերից, որպես բարեգործական ծրագիր, եւ այդ ապրանքը բաժանվելու փոխարեն` հայտնվում է վաճառքում: Վերջերս նման մի դատական գործընթաց ավարտվեց: Ինչեւէ, այդ վաճառքից կուտակված հսկայական գումարները գնում եւ ծառայում են իրենց նպատակին, եւ եթե հաշվարկ կատարենք, կստանանք հարյուր միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, իսկ թե ո±ւր են գնում այդ փողերը` ոչ ոք չգիտի: Դա Ավետարանական եկեղեցու բարեգործական կառույցներից է, որոնք իրենց բարեգործական ծրագրով բերում են այստեղ եւ դնում վաճառքի: Մենք հետեւելով այս մի կառույցի շարժին, փաստացի հասկացանք, որ իրենք ակտիվորեն մասնակցել են աշխարհում բոլոր գունավոր հեղափոխություններին: Կան ոչ պետական ՀԿ-ներ, որոնք իրենց ծրագիրը ներկայացնում են որպես ժողովրդավար, բայց, ցավոք, հայտնի են դեպքեր, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները օգտագործում են այդ կառույցները իրենց խնդիրների համար:

ՙՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՍԸ ԿԴԱՌՆԱ ԻՐԵՆՑ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚


- Իսկ մեզ մոտ:
- Մեզ մոտ մեծամասնությունը աշխատում է նորմալ, բայց այն կառույցները, որոնք ֆինանսավորվում են դրսից, դա արդեն հասկանալի է` թե ինչ նպատակներով է: Իսկ մեզ մոտ քաղաքական ուժերը չեն կարող օֆիցիալ կերպով ֆինանսավորվել դրսից, իսկ ոչ օֆիցիալ տարբերակներ շատ կան: Օրինակ` USAD-ում կար ծրագիր, որը կոչվում է քարտ-ծրագիր. գյուղացիներին վարկավորում էին: Իսկ հետո հանկարծակի այդ կառույցը որոշում է ներկայանալ պետական անվան տակ: Ինչ-որ մի կին է դառնում հիմնադիր, ասենք 80 տարեկան, եւ այդ գումարները, որոնք տնօրինում էր ԱՄՆ ֆինանսների նախարարը, հանկարծակի դրանք փոխանցվում է այդ կնոջը: Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ քարտ-ծրագրով տասնյակ միլիոնավոր դոլարներ Հայաստանի գյուղացիների վարկավորման տակ են գտնվում, իսկ այս պահին էլ Օշականում դատական գործ է ընթանում` այդ քարտի հետ կապված: Մարդկանցից գումար են պահանջում, իսկ գյուղացին չունի այդ փողը, որի դիմաց հողերն են պահանջում: Պատկերացրեք, եթե այդ կառույցը գա օրինական ձեւով հողերը վերցնի, ապա մոտակա ժամանակ Հայաստանի մի մասը կդառնա իրենց սեփականությունըª համաձայն դատարանի վճիռների, եւ ոչ ոք չի կարող ասել, որ դա անօրինական է:
- Իսկ ի±նչն է գյուղացուն շահագրգռում, որ նա վերցնում է այդ վարկը:
- Նրանք ասում են, որ մենք ձեզ տալիս ենք վարկավորում, որից ամեն տարի 15 տոկոսի չափով նվիրատվություն ենք անում: Օրինակ` տվեցին 1000 դոլար, ասում են, որ 150 դոլարը քեզ նվեր, պարզ է, որ դա շահագրգռող հանգամանք է, որի հետեւից էլ գնում է գյուղացին: Մարդիկ պայմանագիր ու ստացական են ստորագրում, որ փոխառության պայմանագրի տակ իր սեփականությունը հետո կարողանան վերցնեն:
- Պարոն Ամարյան, նույն Մայր Աթոռը ասում է, որ Ավետարանական եկեղեցին մեր քույր եկեղեցին է, ինչպե±ս ստացվեց, որ նրանք աղանդավորական կազմակերպություն են:
- Մայր աթոռը հրապարակեց հետեւյալը, որտեղ նշված էր, որ այսօրվա դրությամբ Ավետարանական եկեղեցին մեր քույր եկեղեցին է, բայց ՀՀ-ում նրանք վարում են աղանդավորական գործունեություն: Իսկ հիմա իրենք նույնիսկ սեռական զարգացման դասընթացներ են կազմակերպումª Արագածոտնի մարզում:
- Իսկ մի±թե վատ է դա:
- Գիտեք, նայած ինչ ձեւով կամ ուղղությամբ են դա տանում: Ի դեպ, նշեմ, որ 90-ական թվականներին վերստուգիչ պալատը պարզեց, որ մեր կառավարությանը 190 հազար դոլարի չափով գումար է տրամադրել, որպեսզի կառավարության անդամների սեռական զարգացմամբ զբաղվեն: Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ ծրագիրը իրականացնում են շարքային քաղաքացիների վրա:
- Դուք ունեք տվյալներ, թե հիմա ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող ուժերից ում եւ, ո±ր կազմակերպությունների հետ են համագործակցում, եւ արդյոք դա վերաբերվում է այս պահին ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
- Ես մինչ այս ասել եմ, որ մեր նախագահի թեկնածուներից մեկը ակտիվորեն համագործակցում է կրոնական կազմակերպությունների հետ, բայց նշել եմ նաեւ, որ անուններ այս պահին չենք տալու, որպեսզի զուտ սենսացիաներ չտպագրեն ԶԼՄ-ները, քանի որ դրա տակից պետք է դուրս գալ: Մենք դա հետագայում կներկայացնենք ձեր ուշադրությանը: Բայց միանշանակ է, որ որոշ քաղաքական ուժեր համագործակցում են կրոնական ուժերի հետ:
- Իսկ այդ համագործակցությունը միայն ընդդիմադիր ուժերի մե±ջ է իրականացվում, թե` նաեւ իշխանությունների:
- Իշխանամետ ուժերն այնքան վստահ են իրենց վրա, որ նման մանրուքներով չեն զբաղվում: Իսկ հիմա մենք ունենք ոչ Առաքելական եկեղեցու հետեւորդներ` մոտ 300-350 հազար: Այս թիվը տատանվում է վերջին 7-8 տարվա ընթացքում, եւ այս տվյալները մենք վերցրել ենք պետդեպարտամենտի զեկույցներից:
1995-2000 թվականներին Հայաստանում ինքնասպանության թիվը, ըստ մեր պետվիճվարչության, տարեկան հասնում էր 40-ի: Իսկ հիմա 2006 թվականից սկսած, ըստ դատախազության, տարեկան հասնում է 600, իսկ թե քանիսն են սրանցից կրոնական հողի վրա, չեմ կարող ասել, որովհետեւ չունենք մասնագետներ, բայց ելնելով համաշխարային առողջապահության կառույցի հետազոտություններից` 51 տոկոսը կենցաղային հիմքերի վրա, իսկ 49 տոկոսըª անհայտ:   
- Չեք կարծում, որ այսօր մեր օրենքները հենց թույլ չեն տալիս, որպեսզի մենք ավելի ճիշտ պայքարենք այդ կազմակերպությունների դեմ, ինչպե±ս եք գնահատում կառավարության կողմից այլընտրանքային ծառայության մասին օրինագծի ներկայացումը ԱԺ-ին:
- Այն օրենքները, որոնք մենք հիմա ունենք, դրանցով միայն կարող ենք գրանցել այդ կառույցները: Մեր օրենքում չկա, թե ինչ է հոգեորսությունը, աղանդավորությունը, կրոնական շարժումը եւ այլն: Չգիտես ինչու` շատերին շատ ձեռնտու է աղանդավորների դեմ օրենքի չընդունումը: Եթե հիշում եք, Արմեն Աշոտյանը մի օրենք ընդունեց, որը հետագայում սառեց, իսկ մնացած օրենքները Վենետիկյան հանձնաժողովը թույլ չի տալիս: Սա միայն օրենքի բաց չէ, այլ նաեւ չունենք համապատասխան մասնագետներ: Նշեմ նաեւ, որ ալտերնատիվ ծառայությունը ոչ մի Եհովայի վկա չի ընդունել, իսկ մենք այդ օրենքը ընդունեցինք իրենց համար:

ՙՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ՚


- Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, որքանո±վ են պաշտպանված մեր երկրում մեծամասնության իրավունքները հենց ՄԻՊ-ի կողմից, որովհետեւ ինչպես նկատում ենք, անընդհատ պաշտպանվում են թե° կրոնական, թե° սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները:
- Բոլոր կրոնական եւ սեռական կառույցները Հայաստանում միանշանակ պաշտպանված են: Ի±նչ է նշանակում այն, որ նույն մարմնավաճառներին, եթե ոստիկանությունը փողոցներից հավաքում տանում է բաժին, բայց միասեռականներին փողոցից հավաքելու իրավունք չունեն: Թող մի դեպք ասեն, որ միասեռականներին հավաքել տարել են: Այսինքն` մասնագիտության մեջ եւս խտրականություն են դնում: Եթե փորձես մի համասեռամոլի կպնես` կհասնես մինչեւ Եվրոպական դատարան: Պարզապես, փող են աշխատում, իսկ ես հասկանում եմ, որ ամեն աշխատանք իր գինն ունի, բայց արդյոք այն պետք է աշխատել` մեր պետությանը գցելով վատ վիճակի մեջ: Ժամանակին կար ՕԵԿ-ի մի ներկայացուցիչ` Սիլո Պողոսյան, ով առաջարկ արեց` երկու տարվա երաշխիքի դիմաց տվեք ձեր պետության բոլոր բացասական փաստերը: Բայց չէ որ մեր ընտանիքում մենք ենք մեր հարցերը լուծում: Ոչ թե արտասահմանցի ձյաձյան գա ու մեզ վրա մատ թափ տա: Այսօր ավելի շատ պաշտպանվում են քաղաքական աստառ ունեցող գործերը, որը մեծ աղմուկ է բարձրացնում, եւ դրանով գումարներ են աշխատում, սա է մեր իրավապաշտպանությունը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles