Վիեննայի ֆիլհարմոնիկը գոհ է հայ ունկնդրից
"Երեւանյան հեռանկարներ" միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 11-ին "Արամ Խաչատրյան" համերգասրահում տեղի ունեցավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը տպավորված էր հայերի ջերմ ընդունելությունից. "Որպեսզի համերգը հաջող անցնի, նվագախմբի լավ կատարումները միայն բավարար չեն, լավ համերգը մենք կապում ենք հայ ունկնդրի բարձր մակարդակի, ինչպես նաեւ ջերմության հետ":
Համերգի մենակատարն էր հանրահայտ վիրտուոզ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը: Դաշնակահարի խոսքերով` նույնիսկ ամենաանհավանական երազում չէր կարող պատկերացնել, որ մի օր Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Մայքլ Թիլսոն Թոմասի հետ հանդես կգա Երեւանում:
Համերգային ծրագիրը ներառում էր Ֆրանց Շուբերտի նախերգանքը "Ռոզամունդ" դո մաժոր, Յոհաննես Բրամսի թիվ 2 սի բեմոլ մաժոր դաշնամուրային կոնցերտը եւ թիվ 1 սոլ մինոր դաշնամուրային կվարտետը` Արնոլդ Շյոնբերգի փոխադրությամբ:
Վ. Գեւորգյան
↧
Վիեննայի ֆիլհարմոնիկը գոհ է հայ ունկնդրից
↧